ՌԴ–ի հետ օդային կապն ակտիվանում է. ի՞նչ գնով են ավիափոխադրողները վաճառում տոմսերը
Այսօրվանից Fly Arna-ն գործարկում է իր երկրորդ Airbus 320 ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը` հավելելով, որ ինքնաթիռը սպասարկելու է Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Սոչի-Երևան չվերթերը։
«Երկրորդ ինքնաթիռի համալրմամբ մեր ուղևորներին հնարավորություն ենք տալիս այսօրվանից օգտվել ամենահարմար ժամերին ճամփորդելու առավելությունից՝ շաբաթական 14 անգամ դեպի Մոսկվա և 3 անգամ՝ Սոչի»,- նշել է Անտոնյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն իր աշխատանքը սկսել է 2022թ-ի հունիսի սկզբին և ներկայում իրականացնում է չորս ուղիղ թռիչք դեպի Հուրգադա, Շարմ էլ Շեյխ, Մոսկվա և Սոչի:
Ի դեպ` վերջին օրերին Մոսկվա-Երևան ուղությունը մեծ պահանջարկ ունի, հետևաբար՝ դա անդրադարձել է տոմսերի գների վրա։
Օրինակ՝ Fly Arna-ում Մոսկվա-Երևան տոմսի արժեքը հուլիսի 24–ի համար 739 հազար դրամ է (մոտավոր 1,5 հազար դոլար), FlyOne ավիաընկերությունը նույն օրվա համար նույն ուղղությամբ տոմս է առաջարկում 6 հազար եվրոյով։ «Արմենիա» ավիաընկերության տոմսն էլ նույն ուղղությամբ 834 հազար դրամ է (մոտավոր 2 հազար դոլար)։
Ռուսական ավիաընկերություններից ամենացածր գինն առաջարկում է Iraero-ն՝ ավելի քան 3,5 հազար դոլարին համարժեք ռուբլի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 18:38
Ниже представляю эксклюзивный документ на русском языке, который был направлен руководством Азербайджана президенту Арцаха Самвелу Шахраманяну, с требованием представить и принять его парламентом.
-
2025-07-18 18:36
Аналитик Forbes Гюней Йылдыз заявил о реальной перспективе аренды США так называемого Зангезурского коридора – это, по его словам, принесет многомиллиардную прибыль. Об этом он пишет в своей статье на сайте издания.
-
2025-07-18 18:32
Состояние здоровья арестованного по "страйкбольному" делу Андраника Чамичяна ухудшилось, сообщил в соцсети его адвокат Рубен Меликян.
-
2025-07-18 18:05
В свете 12-дневной войны максимально забавным кажутся заверения Запада о том, что если Иран закроет глаза на «Зангезурский коридор», то новых региональных планов против Тегерана не будет реализовано.