Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՈՎ ԳՆԱԼԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԻՐԸ ԾԱՅՐԱՍՏԻՃԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԵՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վերջին անգամ ու շատ հստակ ուզում եմ ասել՝ իշխանության ցուցակով գնալը, նրանց օգտին քվեարկելը նշանակում է պատասխանատվություն ՔՊ-ի բոլոր արածների ու չարածների, երկիրն այս ծայրաստիճան վտանգավոր կետին հասցնելու համար։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով վաղը հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
«Սեպտեմբերի 25-ին, մի շարք մարզերում ՏԻՄ ընտրություններ են։
Արդյո՞ք գիտակցում են ՔՊ ցուցակներում ընդգրկվածները, նրանց պոտենցիալ ընտրողները, որ նույնիսկ ՏԻՄ մակարդակով մասնակցություն ապահովելով, ՔՊ ընտրելով ընտրում են հայրենիքի կորուստը, նոր մարդկային և տարածքային կորուստները, դեռ չեմ խոսում պատասխանատվություն կիսելու մասին։
Անկեղծ ասած հարցադրումս հռետորական է, պատասխանն էլ առանձնապես արդեն կարևոր չէ։
Հատկապես գյուղական համայնքներում շատ եմ լսում, որ շատերն ասում են՝ դե համայնքի ղեկավար, ավագանի պետք է դառնայի՝ ստիպված դրանց ցուցակով դրեցի, տո էլ հայհոյում են, տո էլ ինչ ասես չեն ասում արդարացնելու իրենց առաջադրումները։
Վերջին անգամ ու շատ հստակ ուզում եմ ասել՝ իշխանության ցուցակով գնալը, նրանց օգտին քվեարկելը նշանակում է պատասխանատվություն ՔՊ-ի բոլոր արածների ու չարածների, երկիրն այս ծայրաստիճան վտանգավոր կետին հասցնելու համար։
Ով ընտրում է ՔՊ՝ նրանց ցուցակներում ընդգրկվելու կամ ընտրելու ձևով, նշանակում է, որ միանում է իշխանության՝ պատերազմի օրակարգը սպասարկելու գործընթացին»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 09:05
Ереванский Каскад — уникальное, не имеющее аналогов в архитектурном плане сооружение, созданное архитекторами Джимом Торосяном, Саркисом Гурзадяном и Асланом Мхитаряном.
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.
-
2025-05-19 05:49
В повестке Армении отсутствует вопрос о так называемом "Зангезурском коридоре". Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян, выступая на Форуме тегеранского диалога в рамках своего визита в Иран.