«Ադրբեջանցիները մեր բոլոր դաշտերի վրա նստած են». Ներքին Հանդում փաստի առաջ են կանգնել
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առանց վարելահողերի և արոտավայրերի է մնացել։
2021-2022 թթ.-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Ներքին Հանդի հատվածում Բարդութաղք (Բարթազ) լեռան շրջանում մոտ 9 քառակուսի կիլոմետր տարածք է զավթել։ Վերջին հարձակման արդյունքում ադրբեջանական զինուժը, կոպիտ հաշվարկով, կրկնապատկել է իր կողմից վերահսկվող տարածքը։
Այսպիսով` հարևան բլուրների լանջերին գտնվող արոտավայրերը և վարելահողերը հայտնվել են կա՛մ նրանց վերահսկողության տակ, կա՛մ «չեզոք գոտում»` Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի միջև։
«Ադրբեջանցիները մեր բոլոր դաշտերի վրա նստած են։ Հող մշակելը էլ վերջ, մոտենալ չես կարող։ Մտածում ենք` մնացած կովերն էլ վաճառենք»,-Sputnik Արմենիային ասացին տեղի բնակիչները։
Նրանք նշեցին նաև, որ ստեղծված պայմաններում ո՛չ հող մշակելու, ո՛չ անասուններն արածացնելու տեղ չունեն։
Հակառակորդի փաստացի վերահսկողության տակ են հայտնվել նաև հին գյուղը, ինչպես նաև մոտակա բլուրներից մեկի լանջին գտնվող գերեզմանոցը։ Ադրբեջանի ԶՈւ-ի դիրքերը մի քանի հարյուր մետրի վրա են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.