ՀՅԴ ԳՄ․ Գործող քաղաքական ռեժիմն անկարող է դիմակայել նոր կապիտուլյացիայի հեռանկարին
ՀՅԴ ԳՄ-ն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի տարելիցի և ՀՀ-ի անվտանգային իրավիճակի վերաբերյալ։
Հայտարարությունում ասվում է. «2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի բացահայտ ռազմական աջակցությամբ, վարձկանների և ահաբեկիչների ներգրավմամբ, արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, Ադրբեջանն անցավ հարձակման։
44-օր ձգված Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանվեց և ունեզրկվեց շուրջ 70 հազար հայ, ավերվեցին մոտ 17 հազար քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ, սպանվեցին հարյուրավոր քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում մնացին հայկական պատմամշակությանին ժառանգության 1456 նմուշներ, որոնց նկատմամբ Ադրբեջանը որդեգրել է ոչնչացման կամ յուրացման քաղաքականություն։
Տարածքային կորուստների կողքին անդառնալի են հինգ հազարի հասնող մարդկային կորուստները։ Մինչ օրս անհայտ է մի քանի տասնյակ հայ գերիների ճակատագիրը։
Ռազմական հանցագործություններով, արգելված զենքի կիրառմամբ ուղեկցվող թուրքադրբեջանական ագրեսիայի 44 օրերին, ցավալիորեն, անտարբեր մնաց միջազգային հանրությունը։
2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլացիոն հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 72%-ը, այդ թվում՝ Շուշի քաղաքն ու Հադրութի շրջանը։ Ստեղծված իրավիճակում արցախահայության ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը ռուսական խաղաղապահ ուժերն են։
44-օրյա պատերազմն հնարավոր դարձավ իշխող վարչախմբի անկարողության, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու սնանկության, օտար օրակարգեր սպասարկելու հայրենադավ հանձնառության արդյունքում։
Պատերազմից երկու տարի անց հայկական երկու պետականությունները կանգնած են ճակատագրական մարտահրավերների, պատերազմի իրական սպառնալիքի առջև։ Աշխարհաքաղաքական նոր իրողությունների, խախտված ուժային հավասարակշռության և խոցված ինքնիշխանության պայմաններում գործող քաղաքական ռեժիմն անկարող է դիմակայել Հայոց պետականությանն ու հայ ժողովրդին ուղղված գոյութենական սպառնալիքները, նոր կապիտուլյացիայի հեռանկարը։
Այսօր, ավելի քան երբևէ, հայ ժողովրդի լինելիության հրամայականը, ՀՀ անվտանգային շահերը, մեր պետականության ապագան պահանջում են ազգային միասնականություն և համախնբում։
Խոնարհվում ենք մեր հազարավոր զոհերի հիշատակի առջև և վերահաստատում ազգային պետականություն կառուցելու, ազգային շահերին ծառայելու ՀՅԴ հանձնառությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 11:09
Ускоренное формирование общих рынков энергоресурсов в ЕАЭС станет основой для равных условий экономической деятельности. Об этом вице-премьер Армении Мгер Григорян заявил на заседании Евразийского межправительственного совета в Кыргызстане.
-
2025-08-15 11:07
Представитель сборной Армении по боевому самбо Арман Аванесян (98 кг) завоевал золотую медаль на Всемирных играх 2025 в Китае. Об этом сообщает Федерация самбо Армении.
-
2025-08-15 11:05
В Чолпон-Ате (Кыргызстан) стартовало заседание Межправительственного совета Евразийского экономического союза (ЕАЭС).
-
2025-08-15 11:04
Сегодняшнее нелогичное решение Антикоррупционного суда показало, что в Армении нет правосудия. Но мы обязательно его восстановим. Об этом говорится в заявлении Совета по защите Самвела Карапетяна.