«Հայաստան»․ Տեր-Պետրոսյանը հստակ ասաց, որ պետք է պատրաստվել նոր կապիտուլյացիայի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ ասաց, որ պետք է պատրաստվել նոր կապիտուլյացիայի և սեղանին դրված կա փաստաթուղթ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Այս փաստաթուղթը, ըստ նրա, նշանակում է, որ պետությունը նոմինալ գոյատևելու է, բայց կկորցնի իր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու կարողությունը, այլևս չի կարողանա կատարել ազգապահպան գործառույթ։
«Մենք երկար ժամանակ պայքարում ենք Տեր-Պետրոսյանի մոտեցումների դեմ։ Սա այն մարդու տեսակն է, որը հայերին անընդունակ է համարում և փորձում է ապացուցել, որ այստեղ պետք է ապրել միայն ադրբեջանցիների և թուրքերի թույլտվությամբ։
Տեր-Պետրոսյանը դեռ 1990-ականներից խոսում էր անխուսափելիության, կապիտուլյացիայի մասին։ Նա փորձում է համոզել մյուսներին հանձնվել։ Ինչ վերաբերում է Փաշինյանի առաջարկներին, ապա դրանք բոլորը բերելու են նոր կապիտուլյացիայի։ Ի՞նչ է, ընդդիմությունը պետք է օգնի Փաշինյանին ընտրել, թե ո՞րն է Հայաստանի համար ամենացավոտ տարբերակը»,-ասաց Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ Տեր-Պետրոսյանի մասնակցությունը կաթողիկոսի և նախկին նախագահների վերջին հանդիպմանը պայմանավորված է նրանով, որ բոլորը պետք է արտահայտվեին։
«Սրա մեջ տարօրինակ ոչինչ չեմ տեսնում։ Մեր նպատակը պետք է լինի միավորումը, ինչի մասին հայտարարել է նաև Տեր-Պետրոսյանը։ Բայց նրա մնացած մտքերն անհասկանալի են։ Նա չանդրադարձավ հարցին, թե ինչի շուրջ պետք է երկխոսեն իշխանություններն ու ընդդիմությունը»,-նշեց պատգամավորը։
Նա մատնանշեց այլընտրանքային գծի ձևավորման անհրաժեշտությունը, կտրուկ փոփոխությունների կարևորությունը թե՛ դիվանագիտության, թե՛ բանակում բարեփոխումների ուղղությամբ՝ վստահեցնելով, որ այդ հնարավորությունները կան։
«Եթե հայ ժողովուրդը համախմբվի այս գաղափարի շուրջ, ապա կարող ենք հուսալ, որ հաջորդ սերունդները կպաշտպանեն իրենց իրավունքները, անկախությունն ու ինքնիշխանությունը։ Մենք կանգնած ենք լուրջ խնդրի առջև։ Համաշխարհային աշխարհաքաղաքական փոփոխությունները հանգեցնում են աշխարհակարգի փլուզմանը։ Այսօր ամեն մեկն անում է այն, ինչ ուզում է և կարող է։ Նույն Բաքուն և Անկարան օգտվեցին այն հանգամանքից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի խնդրով»,-եզրափակեց Ռուստամյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 11:45
На площади Шарля Азнавура в Ереване проходит церемония торжественного открытия памятника всемирно известному шансонье.
-
2025-07-18 11:43
Постоянные представители стран-членов Евросоюза на заседании в пятницу договорились по 18-му пакету антироссийских санкций, которые хотела ввести еще Польша во время своего председательства в Совете ЕС (до конца июня 2025 года), сообщила глава европейской дипломатии Кая Каллас.
-
2025-07-18 11:19
Стремление к контролю над теми или иными географически важными точками издавна было одним из ключевых двигателей мировой истории и политики. Сжимающееся вокруг Сюника кольцо, формируемое руками Пашиняна и подаваемое под термином «аутсорсинг», — не первый и не последний в истории пример, когда за счёт суверенитета удовлетворяются интересы различных держав. Предлагаю вместе вспомнить, как развивались попытки «аутсорсинга» стратегически важных логистических объектов:
-
2025-07-18 11:02
Соединенные Штаты непосредственно вовлечены в процесс открытия так называемого "Зангезурского коридора". Такую точку зрения в беседе со Sputnik Армения высказал политолог Сергей Мелконян. Отметим, что несколько дней назад посол США в Турции Томас Баррак заявил, что считает теоретически возможной передачу дороги из Азербайджана в Нахиджеван через Сюникскую область под американское управление.