Последние новости

Դավիթ Բաբայանը հանդիպել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչների հետ՝ ղեկավար Նորա Հովսեփյանի գլխավորությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության խորհրդի անդամներ և մի խումբ բարերարներ։

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացումներին առնչվող հարցեր։

Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել Հայ կրթական հիմնարկության ջանքերը գիտակրթական ոլորտում շոշափելի արդյունքների հասնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ կառույցն իր ուրույն դերակատարությունն ունի հայ ժողովրդի մտավոր ներուժի զարգացման գործում։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում ու Կանադայում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ