Последние новости

ԵՄ-ը հայտարարել է, որ չի ճանաչում ՌԴ-ին նոր տարածքների միացման վերաբերյալ հանրաքվեի արդյունքները

Եվրամիությունն ուրբաթ հայտարարել է, որ խստորեն դատապարտում է «Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված շրջանների բռնակցումը»՝ հավելելով, որ «երբեք չի ճանաչի այնտեղ անցկացված անօրինական հանրաքվեները» և խստացնելու է իր պատժամիջոցները՝ Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու համար, հայտնում է Reuters-ը։

Եվրոպական խորհուրդը, որը միավորում է ԵՄ անդամ 27 երկրներ, այդ անդամների անունից հայտարարության մեջ ասվում է, որ «Ռուսաստանի կողմից միջազգային կարգի կանխամտածված խարխլումը վտանգում է համաշխարհային անվտանգությունը»:

«Մենք չենք ճանաչում և երբեք չենք ճանաչի ապօրինի «հանրաքվեները», որոնք Ռուսաստանը որպես Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարել շարունակելու պատրվակ է կազմակերպել, ինչպես նաև՝ դրանց կեղծված և անօրինական արդյունքները։ Մենք կուժեղացնենք մեր սահմանափակող միջոցները Ռուսաստանի անօրինական գործողությունների դեմ։ Դրանք էլ ավելի կուժեղացնեն ճնշումը Ռուսաստանի վրա՝ իր ագրեսիվ պատերազմը դադարեցնելու համար»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի կազմ չորս նոր տարածքների ընդունման արարողությունը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ