Սալիվանը Ստամբուլում Էրդողանի խորհրդականի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղ բանակցությունները
ԱՄՆ-ի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինի հետ, հայտնում է Սպիտակ տունը։
Նրանք քննարկել են Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում Ուկրաինային ցուցաբերվող շարունակական աջակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի անօրինական բռնակցման փորձի դատապարտումը:
«Սալիվանը գովել է Թուրքիային՝ պարենային գլոբալ անվտանգության բարելավմանն ուղղված ջանքերի համար, ինչը նպաստել է ուկրաինական հացահատիկի արտահանմանը, և դիվանագիտական աշխատանքի համար՝ ազատելու ուկրաինացի ռազմագերիներին և Ռուսաստանի կողմից պահվող ԱՄՆ երկու քաղաքացիներին: Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին աջակցությունը, երկխոսության և դիվանագիտության կարևորությունը Արևելյան Միջերկրական ծովում առկա տարաձայնությունները լուծելու համար, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առկա առաջընթացը», - հայտնել է Սպիտակ տունը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».