Սուրեն ՊԱՐՍՅԱՆ․ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՆՎԱԶՈՒՄԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՄԲ
Ռուսաստանից եկող դրամական հոսքերի շնորհիվ գրանցված փուչիկ տնտեսական աճը չի կասեցրել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի արժեզրկումը, մասնավորապես՝ եթե 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ պահպանողական ֆոնդը տարեսկզբի համեմատ նվազել էր 9,3 տոկոսով, ապա 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆոնդերի գումարները նվազել են 10,11 տոկոսով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա նաև հավելել է. «Ի դեպ կուտակային միջոցների 98 տոկոսը ներդված է պահպանողական ֆոնդերում, այնուամենայնիվ, կայուն եկամտային և հավասարակշռված ֆոնդերի գումարները նույնպես շարունակում են նվազել։
Կուտակային ֆոնդերի նվազումը հիմնականում պայմանավորված է դրամի արժևորմամբ, Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված դրամային և դոլարային պարտատոմսերի շարունակվող արժեզրկմամբ և այլն։
Փաստացի ստացվում է, որ նույնիսկ երկնիշ տնտեսական աճի պարագայում շարքային քաղաքացիների կողմից կուտակված միջոցները շարունակվում են նվազել։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը բարձր ռիսկայնություն ունի և որևէ երաշխիք չկա կուտակած միջոցների ամբողջական վերադարձման մասով, հետևաբար, օր առաջ պետք է հրաժարվել այս համակարգից՝ քննարկելով և ներդնելով պետական երաշխիքներով նոր կենսաթոշակային համակարգ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.