ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԵՄ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԹԵ՞ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԿԱՌԱՓՆԱՐԱՆ
Փաշինյանների «Հայկական ժամանակ» («ՀԺ») ընտանեկան թերթը հրապարակել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջ-կետերի ցուցակը: Ցուցակ, որն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը փոխանցել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Ժնևում կայացած իրենց վերջին հանդիպման ժամանակ:
Ըստ հրապարակման՝ Հայաստանից պահանջվում է լուծարել Արցախի Պաշտպանության բանակը, ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում՝ զրոյական կարգավիճակով, դեպի Նախիջևան միջանցք տրամադրել Բաքվին։ Ինչպես նաև սկսել սահմանազատման գործընթացը ադրբեջանական ինչ-որ քարտեզների հիման վրա, որոնք ենթադրում են Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք հայկական տարածքների հանձնում Ադրբեջանին, և հետաքննել չգիտես այդ ինչ 4000 ադրբեջանցիների ճակատագիրը, որոնք իբր կորել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ…
Սկզբունքորեն՝ ոչ մի նոր բան. այս ամենի մասին Ալիևը վաղուց է խոսում։ Դե, իսկ վերջին կետը, ըստ Բաքվի մտահղացման, պետք է առիթ ապահովի հետագա ահագնացման և Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդելու համար։
Պարբերականը նշում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար այդ պահանջները պետք է կա՛մ բավարարել, կա՛մ փոխզիջում գտնել, կա՛մ ստիպել (համոզել) Բաքվին հրաժարվել դրանցից։ «ՀԺ»-ն սովորության համաձայն ստում է, ինչպեսև ինքը՝ Փաշինյանը։ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղություն ամեն դեպքում չի լինելու։ Փաշինյանի օրոք։
Ի՞նչ կորոշի Նիկոլը։ Նա պոչ կխաղացնի, կխուսավարի, բայց պահանջները բավարարել պատրաստ է։ Գուցե աննշան փոփոխություններով, որոնք պետք է վկայեն, թե ինչ հերոսաբար է նա պաշտպանում Հայաստանի շահերը։ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն արդեն բերանից թռցրել է՝ հայտարարելով, թե հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ հասնել խաղաղության: Ըստ էության, տեսագրությունը հրապարակվել է հենց փոխնախարարի և նրա նմանների մոտ խուճապ առաջացնելու նպատակով։
Այլ ելք ունե՞ն արդյոք Փաշինյանն ու իր թիմը, բացի Ալիևի պահանջները բավարարելուց։ Ակնհայտորեն ունեն. հրաժարական։ Մանավանդ որ հրաժարական տալ ամեն դեպքում ստիպված են լինելու։ Տարբերությունը լոկ այն է, թե արդյոք դա տեղի կունենա Ալիևի պահանջների ստորագրումից հետո, թե չստորագրելու դեպքում…
Հայաստանի և Արցախի համար նախընտրելի կլիներ երկրորդը։ Բայց... Էրդողանը կհորդորի Փաշինյանին ստորագրել՝ խոստանալով օգնել, որ հնարավորինս երկար մնա իշխանության ղեկին։ Ալիևը, իր պետանվտանգության ծառայության ղեկավարի շուրթերով, ավելի վաղ արդեն հայտարարել է, որ թույլ չի տա Հայաստանում իշխանության վերադառնալ «նախկիններին»։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա հույս ունի, թե Էրդողանը կհամոզի Ալիևին այդչափ կտրական չլինել իր պահանջներում, իսկ Քոչարյանի ու իր թիմի հնարավոր վերադարձի վերաբերյալ Բաքվի բռնապետի մտավախությունները ավելի զիջող կդարձնեն նրան:
Հնարավոր է, որ Փաշինյանի թիմում համեմատաբար սթափ առանձին գլուխներ նախընտրեն, որ նա հրաժարական տա՝ ոչինչ չստորագրելով։ Հանուն սեփական անվտանգության. չէ՞ որ իշխանական թիմի անդամներին ոչ մի «հումանիտար միջանցք» ոչ ոք չի խոստանում, մինչդեռ նրանք էլ են ուզում... Ի հեճուկս Աննա Հակոբյանի նյարդայնության, Նիկոլի որոշ զինակիցների՝ Ալեն Սիմոնյանի, Վիգեն Խաչատրյանի նետած ակնարկները վկայում են, որ նման սցենար դիտարկվում է։
Այլ հարց է, որ ներկայիս վարչապետին նույն թիմի անդամով փոխարինելն անիմաստ է, թեև սաստիկ ինքնասիրահարված ԱԺ խոսնակն ակնհայտորեն դեմ չէ մեկ-երկու ամիս բազմել վարչապետի աթոռին…
Ուրեմն ո՞վ։ Ոչ այդչափ վարկաբեկված և պակաս խորշելի ինչ-որ մե՞կը։ Ենթադրենք՝ Մհեր Գրիգորյանը։ Արդեն ավելի լավ է։ Փաշինյանի թիմին չպատկանող որևէ մե՞կը։ Արման Թաթոյանը, օրինակ։
Սակայն ընդդիմությունը, հավանաբար, ունի իր թեկնածուն։ Օրինակ, «Հայրենիքի փրկության շարժման» ընթացքում միավորված ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որն օրերս կոչ արեց դիմադրել Ալիևի ու Էրդողանի ծրագրերին։ Կարելի է ենթադրել, որ այս թեման անդրկուլիսային կարգով քննարկվում է Կաթողիկոսի մոտ հայտնի հանդիպման մասնակիցների կողմից։ Գուցե այդ պատճառո՞վ է Ռոբերտ Քոչարյանը խոսում այն մասին, որ ՔՊ խմբակցությունը խորհրդարանում չի քվեարկի իր՝ Քոչարյանի օգտին, նույնիսկ եթե «նրանց ձեռքերը կտրեն»։
Եթե միավորված ընդդիմությունն ու Կաթողիկոսի նախաձեռնած ձևաչափի մասնակից նախագահները իսկապես մտադիր են պաշտպանել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, ապա ավելի հասկանալի է դառնում նաև Տեր-Պետրոսյանի պահվածքը։ Նրա համար Մանուկյանն անընդունելի է. վաղեմի ոխ ունի։ Դրա համար էլ ԼՏՊ-ն նախ առաջարկում է աջակցել Փաշինյանին, իսկ երբ ըմբռնում չի գտնում, հրաժարվում է հետագա հանդիպումներից...
«Ասում են՝ եթե չհամաձայնենք, նորից պատերազմ կսկսեն։ Թո՛ղ համարձակվեն։ Ավելի ճիշտ չէ՞ մարտով մենք պաշտպանենք մեր կանանց, երեխաներին, մեր ապագան, մեր պատիվը, քան թե ոչխարի պես գլուխներս կախ գնանք յաթաղանի տակ։ Մենք արդեն տեսել ենք թշնամու կողմից մեկուկես միլիոն հայերի կոտորածը նախորդ դարում։ Ուժի դեմ՝ ուժ, վճռականության դեմ՝ վճռականություն, բանակի դեմ՝ բանակ»,- ասված է Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ։
Հետհաշվարկը սկսված է։ Հայ հասարակությունն ունի մեկ ամիս վերջնականապես կողմնորոշվելու համար. պատրա՞ստ ենք արդյոք մենք շարունակել հեզ ու խոնարհ տանել հայոց պետականությունը դեպի կառափնարան, թե՞ կփորձենք պաշտպանել այն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 09:08
Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.
-
2025-06-14 09:55
Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.
-
2025-06-13 10:06
Никол Пашинян опубликовал очередной текст с очередными обвинениями в адрес руководства Армянской Апостольской Церкви. Текст примечателен, там надо только адресата поменять. Все обвинения гораздо более применимы в отношении правящей команды. Не особо мудрствуя, Пашинян переписал в адрес Католикоса известные обвинения в свой адрес.
-
2025-06-12 09:25
Наверное, многие сегодня в команде Пашиняна пусть и не говорят об этом вслух, но думают: «Пашинян, а оно тебе было надо?». Имея в виду развязанную премьером кампанию против церкви. Именно против Церкви, а не отдельных церковников, которые, дескать, нарушили обет безбрачия и тем самым вызвали гнев главного, оказывается, хранителя моральных норм республики - Никола Воваевича Пашиняна. Собственно, и сам Пашинян не скрывает, что главная цель - поставить церковь под контроль государства, то есть, самого Пашиняна.