Գերմանիայի ԱԳ նախարար. Լեհաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմի համար փոխհատուցում չի ստանա
Գերմանիայի արտաքին գործերի նախարարն իր լեհ գործընկերոջը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի համար այլևս փոխհատուցում չի լինի, քանի որ Բեռլինը հարցը փակված է համարում, հայտնում է AP-ն։
Անալենա Բերբոքը բանակցություններից հետո Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում ուղղակիորեն դիմել է Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին։ «Փոխատուցումների հարցը, ինչպես գիտեք, լուծված է՝ Գերմանիայի կառավարության տեսակետից»,- ասել է նա։
Նախօրեին Ռաուն ստորագրել և նոտա էր ուղարկել Գերմանիա՝ պահանջելով մոտ 1,3 տրիլիոն դոլարի փոխհատուցում նյութական և այլ վնասների ու կորուստների համար, որոնք, ըստ Լեհաստանի, պատճառվել են 1939-45 թվականներին նացիստական Գերմանիայի ռազմական օկուպացիայի հետևանքով։
Մամուլի ասուլիսում Բերբոքը վճռականորեն կրկնել է Բեռլինի դիրքորոշումն այն մասին, որ թեև Գերմանիան ընդունում է իր պատմական պատասխանատվությունը, հարցը համարում է փակված։
Ռաուն ասել է, որ, իր կարծիքով, դիրքորոշումը կարող է փոխվել բանակցությունների ընթացքում, որոնց, հուսով է, Գերմանիան կմասնակցի:
Բերբոքն ընդգծել է, որ այսօր երկու հարևանները կիսում են Եվրոպան միասնական պահելու պատասխանատվությունը արտաքին սպառնալիքների դեմ, ինչպիսին է Ուկրաինայի պատերազմը։ Նա նաև ընդգծել է 1990 և 1991 թվականների երկկողմ համաձայնագրերի կարևորությունը, որոնք հաստատել են Գերմանիայի հետ Լեհաստանի հետպատերազմյան սահմանը և բարիդրացիական համագործակցությունը։
Հետպատերազմյան տարիներին Գերմանիան փոխհատուցում է վճարել Արևելյան բլոկի երկրներին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».