Լավրով․ Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական համագործակցությունը սրընթաց աճում է
Ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը վերջին ամիսներին սրընթաց աճում է։ Այս մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում, որը նա հղել է «Expo Russia–Armenia 2022» միջազգային իններորդ արդյունաբերական ցուցահանդեսի և Երևանյան գործարար համաժողովի բացման կապակցությամբ։
ՌԴ արտգործնախարարի ուղերձը ցուցահանդեսի բացմանը ընթերցեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Զգալի եկամուտներ է բերում նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն ներուժի համատեղ իրացումը։ Այս առումով ձեր գործարար հավաքը օրգանապես լրացնում է երկկողմ գործնական համագործակցության ընդլայնման ուղղությամբ գործադրվող եռանդուն ջանքերը», - նշել է Լավրովը։
Նա համոզմունք է հայտնել, որ այս միջոցառումը արդյունավետ կլինի, կնպաստի նոր հեռանկարային նախաձեռնությունների մշակմանն ու գործարկմանը՝ ի շահ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների:
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ վերջին տարիներին ցուցահանդեսը պահանջված հարթակ է դարձել փորձի փոխանակման, երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումներ հաստատելու համար:
Ըստ նրա` խորհրդանշական է, որ այս անգամ այն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տարում:
«Expo Russia–Armenia 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն այսօր մեկնարկել է Երևանում և կտևի մինչև ամսի 7-ը։ Միջոցառման նպատակն է խորացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և քաղաքական համագործակցությունը, ինչպես նաև զարգացնել համատեղ բիզնես, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունները։ Միջոցառումն իրականացվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, առևտրի նախարարության, տնտեսական զարգացման նախարարության, էներգետիկայի նախարարության, կրթության և գիտության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի կառավարական, խորհրդարանական և գործարար շրջանակների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների հովանու ներքո:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 19:43
По данным Hayastan.news, задержан брат «Авшарского Араика», Араика Григоряна.
-
2025-05-29 19:38
Полная остановка производственного процесса на ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» более чем на 10 дней в январе-феврале 2025 года стала препятствием для осуществления хозяйственной деятельности компании из-за незаконных и противоправных действий ряда лиц. В ответ на это ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» требует от своих 8 бывших сотрудников 5 миллиардов, сообщил Hraparak.am руководитель пресс-службы ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» Араик Маргарян.
-
2025-05-29 19:36
В Баку продолжается фейковый судебный процесс над пленным руководством Нагорно-Карабахской Республики.
-
2025-05-29 19:32
Министр обороны Армении Сурен Папикян прокомментировал информацию о стрельбе ВС Азербайджана по селу Хознавар в Сюникской области.