ՓՈՐՁՈՒՄ Է ԻՐ ՃԱԿԱՏԻՑ ՄԱՔՐԵԼ ԴԱՎԱՃԱՆԻ ԽԱՐԱՆԸ. ԱՇՈՏՅԱՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է` եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային թուղթը համարում է կապիտուլյացիա, ապա այն,ինչ ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և պատրաստվում է հիմա` իր մահավճիռն է։ Նման հայտարարություն Աշոտյանն արեց Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Հայտնել ենք, որ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սեղանին է թողել կապիտուլյացիայի թուղթը և հեռացել։
«Հայաստանի այսօրվա ղեկավարությունն ունիկալ է։ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար, բայց ապարդյուն փորձում է իր ճակատից մաքրել դավաճանի և կապիտուլյանտի խարանը։ Դրա համար շատ հաճախ նա դիմում է սյուրռեալիստական ոճերին և ձևերին։ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն ինքն անձամբ է ընթերցել 2020 թվականի հունվարին` Կապանում իր հերթական ասուլիսի ժամանակ»,– նշեց Աշոտյանը։
Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը ներառում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման մեխանիզմ, այն է` առանց սահմանափակումների և իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի անցկացում, Արցախի միջանկյալ կարգավիճակ` միջազգային կառույցներում ներառվելու հնարավորությամբ և Քարվաճառի ու Բերձորի շրջանների պահպանմամբ, իսկ այդ ամենի դիմաց պետք էր վերադարձնել 5 շրջան։
Աշոտյանը շեշտեց, որ խոսքը 2007 թվականին ի հայտ եկած Մադրիդյան սկզբունքների մասին է, որոնք հիմք են դարձել Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման մեխանիզմների մշակման համար։
«Եթե սա այդ հիվանդագին երևակայության տեր անձնավորությունը համարում է կապիտուլյացիա, ապա այն,ինչ ինքը ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին և այն, ինչ պատրաստվում է ստորագրել հիմա` իր մահավճիռն է, ոչ թե կապիտուլյացիա։ Առնվազն այդքան մեծ է տարբերությունը մեր թողած փաստաթղթի հետ, որտեղ Արցախը ստանալու էր հայկական պետականություն դառնալու միջազգային երաշխիք` երաշխավորված Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի կողմից»,– ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Նրա խոսքով` Փաշինյանը ոչ միայն այդ պետականությունն ունենալու հնարավորությունն է սպանել, այլև հիմա սպանում է Հայաստանի Հանրապետությունը։
Աշոտյանը հիշեցրեց, թե Սերժ Սարգսյանի օրոք միջազգային ասպարեզում մի քանի կարևորագույն փաստաթղթերով ինչ է արվել։ Մասնավորապես ընդգծեց, որ 2009-2013 թվականներինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բարձրաձայնված Մադրիդյան հիմնարար սկբունքներն ու տարրերն ամբողջությամբ պահպանում էին հայկական կողմի կարմիր գիծը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Աշոտյանը նաև մեղադրեց Փաշինյանին 2.5 տարվա ընթացքում 180 աստիճանով տեսակետները փոխելու և «սեփական կաշին փրկելու համար փաստաթղթերը նենգափոխելու մեջ»։
Նկատառմանը, թե Փաշինյանն այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց, որ որդեգրում են խաղաղության օրակարգ և գնալու են այդ ճանապարհով, Աշոտյանը պատասխանեց`իրենք քանիցս արձագանքել են, որ Փաշինյանի բարձրաձայնած խաղաղության օրակարգը ֆիասկո է ապրել Ադրբեջանի հետևողական ագրեսիվ գործողությունների, շարունակվող ռազմական գործողությունների, հոխորտանքների պարագայում։
«Ընդամենը 3 շաբաթ առաջ մենք խաղաղության կեղծ օրակարգի զոհասեղանին դրեցինք հերթական մի քանի հարյուր զոհերին, երբ Ալիևն ու Էրդողանը շարունակում են սեղմել Հայաստանի շուրջ ոչ միայն ռազմական, այլև գոյաբանական հարաբերություններում օղակը։ Խաղաղությունն այն ելքն է, որի տակ ինքը պատրաստվում է հանձնել Հայաստանը»,– եզրափակեց Աշոտյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 05:59
Происходящее в Армении – трагедия, так как Церковь для армянского народа – собирательный центр. Об этом сказал заместитель начальника Главного штаба Сухопутных войск ВС СССР, один из создателей Вооруженных сил независимой Армении генерал-лейтенант Норат Тер-Григорянц в интервью Sputnik Армения.
-
2025-06-23 05:54
По данным СМИ, для рассмотрения апелляционной жалобы по делу об аресте Самвела Карапетяна, назначен судья Армен Даниелян. В связи с этим Аlpha News обратилась за комментариями к адвокату Араму Вардеваняну - члену юридической команды бизнесмена и филантропа.
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.