Չարլզ III-ը կթագադրվի հունիսի 3-ին՝ Լոնդոնում
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կթագադրվի հաջորդ տարվա հունիսի 3-ին՝ Վեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք արարողության ժամանակ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պաշտոնատար անձանց։
Թագադրումը կդառնա միապետի գահակալության սկզբին նվիրված տոնակատարության առանցքը: Չարլզը գահ է բարձրացել և թագավոր է կոչվել անցյալ ամիս՝ իր մոր՝ Եղիսաբեթ II թագուհու մահից հետո:
Հաջորդ հունիսին թագավորը կդառնա 74 տարեկան, ինչը նրան կդարձնի բրիտանական պատմության ամենատարեց թագադրված միապետը: Հաղորդվում էր, որ թագադրումը կլինի նախորդ արարողությունների ավելի համեստ տարբերակը՝ տարբեր դավանանքների և սոցիալական խմբերի ներկայացուցիչների համար տեղով, ինչը համապատասխանում է ժամանակակից Բրիտանիայի բազմազանությանը: Չարլզը կթագադրվի կնոջ՝ թագուհի-կոնսորթ Կամիլայի հետ:
Երբ 1953-ին Եղիսաբեթ II-ը թագադրվեց, 129 երկրներից ավելի քան 8000 հյուրեր էին ժամանել Լոնդոնի կենտրոնում Վեստմինսթերյան աբբայություն, որտեղ ժամանակավոր հարթակներ էին տեղադրվել հյուրերին, այդ թվում՝ բրիտանական արիստոկրատիայի բոլոր ներկայացուցիչներին տեղավորելու համար:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 12:22
Премьер-министр Индии Нарендра Моди отменил запланированную поездку в Европу. Как передает Armenpress, об этом сообщил индийский англоязычный телеканал 18news.
-
2025-05-07 12:20
Уже четвертый день продолжаются поиски пропавшего в Котайкской области РА двухлетнего Тиграна.
-
2025-05-07 12:18
Крупнейший бюджетный авиаперевозчик в Центральной и Восточной Европе Wizz Air отныне будет базировать свои самолеты в ереванском аэропорту "Звартноц", сообщил на пресс-конференции управляющий директор Wizz Air Роланд Тишнер.
-
2025-05-07 12:17
Власти Ирана должны принять правильное решение и отказаться от возможности получения ядерного оружия, иначе они не оставят США выбора. Об этом заявил американский президент Дональд Трамп журналистам в Белом доме.