Սամվել Բաբայան․ Կոչ-խնդրանքով դիմում եմ Հայաստանի և Արցախի նախկին նախագահներին
Հոկտեմբերի 5-ին,Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնի տարածքում «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, ռազմական, քաղաքական գործիչ Սամվել Բաբայանը հանդիպել է մի խումբ քաղաքացիների հետ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սամվել Բաբայանը նախ նշել է, որ հանդիպման նպատակն Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խնդիրները քննարկելն է և լուծման ուղիներ գտնելը՝ երկիրը օրհասական դրությունից դուրս բերելու և հայրենիքին տեր կանգնելու համար: «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Դրան մենք պետք է առաջին հերթին հասնենք իրավական ճանապարհով, որովհետև Արցախն ունեցել է իր անկախության հռչակման բոլոր իրավունքները՝ օրենքներով ու պատմական փաստերով: Սովետական Միությունից դուրս ենք եկել, հանրաքվեի միջոցով, հռչակել ենք անկախ պետություն, բայց դրանից հետո որևէ քայլ չենք կատարել՝ այն իրացնելու իրավական դաշտում: Որևիցե ժամանակ Արցախը չի եղել անկախ Ադրբեջանի մաս և չի կարող լինել: Մենք պետք է մտնենք միջազգային դատարան, և կարողանանք մեր անկախության իրավունքը ամրագրել»,-ասել է Ս. Բաբայանը:
Նա անդրադարձել է նաև Արցախի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև բանակի հզորացմանը՝ շեշտելով, որ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ ցանկացած ժողովուրդ ինքնապաշտպանության իրավունք ունի:
Սամվել Բաբայանի խոսքով՝ Արցախում պետք են սահմանադրական փոփոխություններ և շարունակել պետականակերտման ճանապարհը: Հանդիպմանը նա պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:
Սամվել Բաբայանը նաև կոչով է հանդես եկել, որում ասվում է. «Հայկական երկու հանրապետությունների շուրջ օր օրի սեղմվող օղակը հայ ժողովրդին առերեսել է լինել-չլինելու սպառնալիքի, որի հաղթահարման ուղիների շուրջ միավորվելու կոչ-խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնում են, որ կարող են դերակատարություն ունենալ խնդրո առարկայի հնարավոր լուծման հարցում։
Մեզանից յուրաքանչյուրը Արցախում և Արցախով է հաջողել։ Մեզ Արցախն է կյանք ու պատիվ նվիրել։ Ժամանակն է, որ մենք Արցախին վերադարձնենք նրա անունն ու պատիվը։
Ես վեր եմ կանգնում բոլոր տեսակի հակասություններից և Արցախի փրկության գաղափարի շուրջ մեկնում եմ ձեռքս՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն համահայկականության»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.