Մանրակրկիտ վերլուծություն է պետք. Զախարովան` գերիների գնդակահարության մասին
Ռուսաստանը շահագրգռված է ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին նյութերի բազմակողմանի հետաքննության հարցում։ Այս մասին հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինվորների գնդակահարության մասին հարցին ի պատասխան։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները գնդակահարում գերեվարված հայ զինծառայողներին: Բաքուն հայտարարել էր սկսված հետաքննության մասին։
«Բոլոր նման դեպքերը պահանջում են անհապաղ, մանրակրկիտ և բազմակողմանի վերլուծություն, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով»,-ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ նման տեղեկատվություն պարբերաբար հայտնվում է, և երկու կողմերն էլ հնչեցնում են այն։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ռուսական կողմը հնարավորություն ունի այդ նյութերին ծանոթանալ ոչ միայն ԶԼՄ-ներից, այլև կողմերի փոխանցած տվյալներից:
Կողմերը պետք է պահպանեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում` դեռ բաց հարցերի լուծման հարցում։ Զախարովան նշել է, որ դա վերաբերում է և՛ ռազմագերիների փոխանակմանը, և՛ անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, և՛ տարածաշրջանում մշակութային-հումանիտար ժառանգության պաշտպանությանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 12:09
На сегодняшнем заседании, 17 июля, правительство одобрило соглашение «О предотвращении хищения культурных ценностей, незаконных раскопок, их нелегального ввоза, вывоза и передачи права собственности, а также о реституции этих ценностей в страны их происхождения», заключенное между правительствами Армении и Греции.
-
2025-07-17 12:08
Вице-президент Группы компаний «Ташир» Нарек Карапетян рассказал об основных манипуляциях властей РА, которые они будут использовать против новой политической силы, формируемой бизнесменом и меценатом Самвелом Карапетяном.
-
2025-07-17 11:51
Вашингтон стремится взять под контроль Зангезурский коридор – небольшую территорию в точке пересечения границ Армении, Азербайджана и Ирана, чтобы ввести Россию в состояние постоянной стратегической настороженности. Об этом пишет в издании infoBRICS международный аналитик Драго Боснич.
-
2025-07-17 11:26
На берегу реки Лакантун в дупле дерева прятались два существа, о которых никогда ранее не сообщалось в Мексике.