Քաղաքագետ․ 2-3 ամսվա ընթացքում Երևանը կարող է կրկնել Դոնբասի կամ Դամասկոսի ճակատագիրը
2-3 ամսվա ընթացքում, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, որ Երևանը կարող է դառնալ Դոնբաս կամ Դամասկոս։ Այս մասին հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ «2018 թվականին իշխանության եկած քաղաքական ուժը մեր հասարակության ծնունդն է։ Արդյունքում պետությունն աստիճանաբար փլուզվել է։ Շատերը չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում պետականության կորուստ։
Ոչ ոք սա չի բացատրել, փորձագետները չեն խոսում, քանի որ չեն աշխատում իշխանությունների հետ և տեղեկություն չունեն»,- նշել է փորձագետը։ Նրա գնահատմամբ, Հայաստանի գլխին կախված սպառնալիքներն ամբողջությամբ չեն պատկերացնում ոչ փորձագետները, ոչ նույնիսկ իշխանական վերնախավի մեծ մասը։ «Բայց իշխանությունների որոշակի հատվածը գիտի, լրջորեն վախեցած է դրանից և կանգնած է շատ դժվար ընտրության առաջ՝ փրկել պետությանը, թե անհատին։ Այսօր Հայաստանի լինել-չլինելու երկընտրանք կա։ Սա վերացական ձևակերպում չէ, Հայաստանը երբեք նման իրավիճակում չի եղել։
Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց կոնսոլիդացվել և քաղաքակիրթ կերպով հանձնել Ղարաբաղը՝ Հայաստանը փրկելու համար, Նիկոլը չընդունեց այս ազդանշանը, քանի որ հասկանում է, որ արդեն Հայաստանի հարցն է դրված։ Ուստի պետք է հասկանալ ինչպես փրկել Հայաստանը, որն միջանցիկ բակ է դարձել։ Բնակչության հետ պետք է անկեղծ տեղեկատվական աշխատանք տանենք և ասենք, որ երկիրը ճակատագրական ընտրության առաջ է։ Դրանից հետո մենք պետք է ստեղծենք Հայաստանի փրկության կոմիտե, որը պետք է ունենա վերազգայինբնույթ»,- ընդգծեց Բոզոյանը։
Նա կարծում է, որ 1994 թվականին Ադրբեջանին երկու պատճառով հաջողվեց չստորագրել խաղաղության պայմանագիրը։ «Նախ՝ Ալիևին հաջողվեց խաբել մեզ՝ առաջ քաշելով խաղաղության մասին թեզը։ Երկրորդ՝ Հայաստանում կար Լևոն Տեր-Պետրոսյանը, որն ամեն ինչ արեց, որ մեր հաղթանակը չկապիտալիզացվի, և արդյունքում 1996-ին ստացանք ամոթալի լիսաբոնյան փաստաթուղթը։ Հիմա Ադրբեջանում չկա մեզ համար ձեռնտու Տեր-Պետրոսյան։ Այսօր Թուրքիային ու Ադրբեջանին ոչ մի փաստաթուղթ չի կանգնեցնի, նրանք գնալով ավելի շատ զիջումների են հասնելու»,- եզրափակեց քաղաքագետը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:31
Пресс-секретарь офиса Главного уполномоченного по делам диаспоры Армении Нелли Гулян представила подробности относительно ситуации в армянских общинах Израиля и Ирана.
-
2025-06-17 17:02
«Переговоры США и Ирана об иранской ядерной программе, которые фактически провалились из-за войны между Израилем и Ираном, в случае достижения договоренностей однозначно имели бы положительные последствия для Армении. То же самое, естественно, касается и урегулирования российско-американских отношений, где также не наблюдается значительного прогресса», – написал политолог Сурен Саркисян.
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.