Ռուբեն Վարդանյան․ Ճգնաժամը թակում է մեր դուռը, և մենք պետք է արձագանքենք դրան
Հասարակական քաղաքական գործիչ, FAST-ի համահիմնադիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը երկրի համար դժվարին իրավիճակում անընդունելի է համարում մարդկանց կողմից անտարբերությունը, կարևորում հզոր համայնքներ ստեղծելը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանը նման տեսակետ հայտնեց Երևանում հոկտեմբերի 5-6-ն անցկացված Գլոբալ նորարարական ֆորումին իր ելույթում:
«Տեխնոլոգիայի և նորարարության ոլորտն արդեն բոլորիս համար ստեղծում է հնարավորություններ և քանդում բոլոր սահմանները»,-ասաց Վարդանյանը:
Նա նշեց՝ ներկայիս իրավիճակի մասին ոչ ոք չէր կարող երևակայել: «Չգիտենք, թե ինչ կարող է լինել վաղը կամ 100 տարի հետո մեզ հետ: Հայաստանում մենք պետք է մտածենք ոչ միայն այն մասին, թե ինչպես պետք է արձագանքենք համաշխարհային ճգնաժամին, մենք ունենք նաև առանձին հատուկ պատասխանատվություն այն մարդկանց առջև, որոնք իրենց կյանքերը տվեցին վերջին պատերազմում: Մենք՝ ապրողներս պատասխանատու ենք ոչ միայն նրանց միշտ հիշելու և հարգելու համար, այլ նաև՝ կյանքն ավելի լավը դարձնելու համար»,-ընդգծեց նա:
Վարդանյանը հիշեցրեց Սարդարապատի հերոսամարտի մասին: «Հիմա ճգնաժամը թակում է մեր դուռը, և մենք պետք է արձագանքենք այդ ճգնաժամին»,-նշեց նա:
Վարդանյանը կարևորեց հզոր համայնքներ ստեղծելը՝ հավելելով, որ դրանք այն մարդիկ են, ում կարելի է վստահել, ձեռք սեղմելով լուծումներ տալ:
Նա նկատեց, որ մարտահրավերների առկայության պայմաններում երկրում կտրուկ մեծանալու է առաջնորդների պահանջը, առաջնորդների, որոնք կարող են իրենց հետևից տանել մարդկանց, և ում հետևից մարդիկ կգնան: Ստեղծված իրավիճակում նաև կարևորեց նաև մարդ մնալը: «Մի դարձեք մարդ, ով պարզապես փորձում է վերցնել սպանվածի ունեցվածը և փախչել պատերազմից, փախչել ճգնաժամից: Մի եղեք անտարբեր»,-շեշտեց Վարդանյանը:
Ըստ նրա՝ սիրո հակառակը ատելությունը չէ, անտարբերությունն է, գեղեցկության հակառակը տգեղությունը չէ, անտարբերությունն է, հավատքի հակառակը անհավատությունը չէ, անտարբերությունն է, կյանքի հակառակը մահը չէ, անտարբերությունն է: Այսպիսով, Վարդանյանը մարդկանց կոչ արեց անտարբեր չլինել:
Վերջում նա մեջբերեց մի մարդու խոսքեր, ով մի անգամ փախել էր Բաքվից, երկրորդ անգամ կորցրել էր տունը, բիզնեսները Հադրութում, հիմա նորից վերակառուցում է իր կյանքը մեկ այլ վայրում Արցախում. «Պատիվ է մեռնել սեփական հողի համար,բայց ավելի մեծ պատիվ է ապրել այս հողի վրա»:
Ապա նա եզրափակեց. «Ես ուզում եմ հավաստիացնել, որ պատիվ է լինելու ապրել մեր հողի վրա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.