Последние новости

ՍԵՐԻԱԼԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Լսելով Փաշինյանի ստահոդ հայտարարությունների հերթական հեղեղը խորհրդարանում՝ մտածեցի. «Տեսնես՝ ինքը հավատո՞ւմ է իր ասածին»։ Եթե հավատում է, ապա անհամարժեքության աստիճանը շատ բարձր է։ Ուրեմն անմեղսունակ է։

Անմեղության կանխավարկածի, ավելի ճիշտ՝ մարդկային բանականության հանդեպ հավատի տեսանկյունից, նույնիսկ եթե խոսքը Փաշինյանի մասին է, չի կարող մարդն այդ աստիճան անհամարժեք լինել, եթե չասենք՝ ապուշ։ Հետևաբար՝ Փաշինյանը հրաշալի դերասան է, բայց մեղսունակ։

Մյուս կողմից, չի կարող մարդը, նույնիսկ շատ լավ դերասանը, այդքան ոգեշնչված ստել, իմանալով, որ ստում է։ Իսկ Փաշինյանը ստում է մեծագույն ոգևորությամբ, դա անժխտելի է, և եթե սկզբում ավելի շատ խաղում էր, ապա հիմա արդեն լրիվ մտել է դերի մեջ։ Հետևաբար՝ առաջադիմող հիվանդության տարրերն ակնհայտ են։

Որքանո՞վ է համարժեք այն մարդը, որն իր ոչ պակաս անհամարժեք ջատագովների և «անանուն աղբյուրների» միջոցով թեզեր է տարածում, թե իբր՝ 44-օրյա պատերազմը սկսվել է այն պատճառով, որ Ռուսաստանը ձգտում էր Հայաստանին խցկել Միութենական պետության կազմ և Ադրբեջանի ու Հայաստանի միջով «միջանցք» ստանալ դեպի Թուրքիա։

Որքանո՞վ է համարժեք այն մարդը, որն Արցախի հանձնումը մեղսագրում է Հայաստանի երեք նախկին առաջնորդներին։ Առաջնորդներ, որոնց օրոք Արցախը եղել է ուժեղ և լիովին անկախ Ադրբեջանից։ Առաջնորդներ, որոնց օրոք Արցախը հաղթել է պատերազմում և հետևողականորեն զարգացրել իր պետականությունը։ Եվ որի մայրաքաղաք էին գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների միջնորդ-ներկայացուցիչները՝ խորհրդակցելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի այնպիսի լուծում մշակելու հարցի շուրջ, որը կճանաչվեր միջազգային հանրության կողմից։

Մեղադրում է Արցախը Ադրբեջանին հանձնած և այդ ճանապարհը շարունակելու մասին հպարտությամբ հայտարարող մարդը։ Ինչպես դիպուկ նկատեց Բորիս Մուրազին, եթե ըստ Փաշինյանի՝ սկզբում Տեր-Պետրոսյանն է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, հետո Քոչարյանն է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, հետո Սարգսյանն է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, ապա այդ ինչո՞ւ էին Ալիևները համբերատար սպասում, թե երբ է Հայաստանում իշխանության գալու Նիկոլը։

Խնդիրն այն է, որ կամա թե ակամա, բայց ցանկացած կազմակերպված կառույց այս կամ այն չափով հարմարվում է իր ղեկավարին։ Լինի դա վարչապետ, ֆուտբոլի հավաքականի մարզիչ, թե ձեռնարկության ղեկավար։ Փաշինյանն իջեցրեց մեր երկիրը իր մակարդակի։ Իրողություններն անհամարժեք ընկալող հիվանդագլուխ դատարկախոսի մակարդակի։ Եվ մեր հասարակության այն հատվածը, որը կրկնում է Փաշինյանի զառանցանքները, նույնպես անհամարժեք է իր պես։ Լուրջ հասարակական հիվանդություն։

Հիվանդ առաջնորդն անխուսափելիորեն վարակում է իր թիմին և ոչ միայն թիմին: Եթե հիվանդությունը խորանա, և հասարակությունը դառնա գնալով ավելի անհամարժեք, ապա դա կլինի ինքնասպանության տանող ամենաուղիղ ճանապարհը։ Լինի դա առանձին մարդ, թիմ, թե երկիր։ Առայժմ մենք հաստատ սեփական պետության ինքնասպանության այդ ճանապարհին ենք՝ հասարակության մի մասի կողմից իրողությունների անհամարժեք ընկալման արդյունքում։

Միայն մեկ բան կարող է մխիթարել. անհամարժեք հայտարարությունների աստիճանն այն աստիճան ծայրահեղ է, որ ապագան գրեթե կանխորոշված է։ Կա՛մ պետության ինքնասպանությունը կարձանագրվի ինչպես դե ֆակտո, այնպես էլ դե յուրե, կա՛մ շոկային թերապիան ամեն ինչ իր տեղը կդնի։ Հիվանդներին՝ հիվանդանոց, առողջներին՝ մեղադրյալի աթոռին։ Հանգուցալուծումը մոտ է, ակնհայտ ձգձգված սերիալը մոտենում է ավարտին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ТЕХНОЛОГИИ РЕШАЮТ ВСЕ
    2025-06-16 09:08

    Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.

  • КОГДА РУЛЯТ «ХРАБРЫЕ НАЗАРЫ»
    2025-06-14 09:55

    Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.

  • ФАРИСЕЙ
    2025-06-13 10:06

    Никол Пашинян опубликовал очередной текст с очередными обвинениями в адрес руководства Армянской Апостольской Церкви. Текст примечателен, там надо только адресата поменять. Все обвинения гораздо более применимы в отношении правящей команды. Не особо мудрствуя, Пашинян переписал в адрес Католикоса известные обвинения в свой адрес.

  • НИСПОСЛАННЫЙ СВЫШЕ…
    2025-06-12 09:25

    Наверное, многие сегодня в команде Пашиняна пусть и не говорят об этом вслух, но думают: «Пашинян, а оно тебе было надо?». Имея в виду развязанную премьером кампанию против церкви. Именно против Церкви, а не отдельных церковников, которые, дескать, нарушили обет безбрачия и тем самым вызвали гнев главного, оказывается, хранителя моральных норм республики - Никола Воваевича Пашиняна. Собственно, и сам Пашинян не скрывает, что главная цель - поставить церковь под контроль государства, то есть, самого Пашиняна. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ