Последние новости

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը ցնցված է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից անզեն հայ գերիների գնդակահարության դեպքից

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը ցնցված է սոցցանցերում տարածված այն տեսանյութով, որտեղ գնդակահարում են հայ ռազմագերիներին։ Կառույցն այս խնդրին արձագանքել է Twitter-ի իր էջում։

«ԺՀՄԻԳ-ը ցնցված է տեսագրությամբ, որտեղ, ըստ երևույթին, ցուցադրվել է հայ ռազմագերիների մահապատիժը։ Կոչ ենք անում անհապաղ հետաքննել հայ–ադրբեջանական սահմանին քաղաքացիական անձանց դեմ այս և նախորդ գրանցված հանցագործությունները: Ցանկացած հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն միջազգային իրավունքը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ