Քիրբի․ Բայդենի մեկնաբանությունն «արմագեդոնի» մասին հիմնված չէ հետախուզության տվյալների վրա
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ավելի վաղ արած զգուշացումը՝ Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո «արմագեդոնի» ամենաբարձր ռիսկի մասին, պատերազմի բարձր խաղադրույքների արտացոլումն է, ոչ թե հետախուզական նոր տեղեկատվություն, որն ստացել է ԱՄՆ: Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում ասել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո առաջին անգամ մենք ուղղակի միջուկային սպառնալիքի ականատես ենք, եթե ամեն ինչ իրոք ընթանա այնպես, ինչպես որ է», - ասել է Բայդենը հինգշաբթի օրը:
«Բայդենի մեկնաբանությունները հիմնված չեն հետախուզության նոր ցուցումների վրա այն մասին, որ Պուտինը միջուկային զենք կիրառելու որոշում է կայացրել, և, անկեղծ ասած, մենք որևէ ցուցում չունենք, որ նա նման որոշում է կայացրել»,- ասել է Քիրբին։
«Նախագահը մտածում էր, որ այժմ խաղադրույքները մեծ են՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում մարտի դաշտում, և շատ անպատասխանատու և անխոհեմ մեկնաբանությունները, որոնք Վլադիմիր Պուտինը արել է վերջին մի քանի օրվա ընթացքում», - եզրափակել է Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 19:43
По данным Hayastan.news, задержан брат «Авшарского Араика», Араика Григоряна.
-
2025-05-29 19:38
Полная остановка производственного процесса на ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» более чем на 10 дней в январе-феврале 2025 года стала препятствием для осуществления хозяйственной деятельности компании из-за незаконных и противоправных действий ряда лиц. В ответ на это ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» требует от своих 8 бывших сотрудников 5 миллиардов, сообщил Hraparak.am руководитель пресс-службы ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» Араик Маргарян.
-
2025-05-29 19:36
В Баку продолжается фейковый судебный процесс над пленным руководством Нагорно-Карабахской Республики.
-
2025-05-29 19:32
Министр обороны Армении Сурен Папикян прокомментировал информацию о стрельбе ВС Азербайджана по селу Хознавар в Сюникской области.