ՀՀ ԿԲ․ 2022 թվականի գնաճից բոլորից շատ տուժում են աղքատները
Գնաճից ամենաշատը տուժել են բնակչության սոցիալապես խոցելի շերտերը։ Այս մասին են վկայում 2022 թվականի երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարման մասին հաշվետվության շրջանակում ԿԲ–ի անցկացրած ուսումնասիրությունները։
Նշվում է, որ Հայաստանում հիմնականում պարենային ապրանքների (այդ թվում՝ առաջին անհրաժեշտության) գնաճ է արձանագրվել, ինչը պայմանավորված է 2020 թվականի վերջից ամբողջ աշխարհում գների թանկացմամբ։ Այդ է պատճառը, որ նվազագույն պարենային զամբյուղի գնաճն ընդհանուրից ավելի բարձր է եղել։
Մասնավորապես, եթե ընդհանուր գնաճն օգոստոսին կազմել է 9,1%, ապա հացն ու ձավարեղենը թանկացել են 20,2, միսը` 12, կաթը` 24,7, պանիրն ու կաթնաշոռը` 24,6 տոկոսով։ Միայն ձվի գինն է նվազել 15,2%–ով, այն էլ գերարտադրման պատճառով, որը տեղի է ունեցել վերջին ամիսներին։
Այսպիսով, հունիսին արված ԿԲ–ի հաշվարկներով նվազագույն պարենային զամբյուղի ծախսն աճել է մոտավորապես 10 400 դրամով, իսկ նվազագույն սպառողականը` 21 970 դրամով։ Սպառողական զամբյուղը ներառում է ոչ միայն սննդամթերք, այլև հագուստ, կոմունալ ծառայություններ, դեղորայք և այլն։
ԿԲ–ն ցույց է տվել նաև, թե որքանով են կարողացել քաղաքացիների սոցիալական խմբերը հոգալ ավելացած ծախսերը եկամտի աճի հաշվին։ Եթե բնակչությունը բաժանենք 10 խմբի (ամենաաղքատների 10%–ից մինչև ամենաունևորների 10%), ապա բնակչության ամենաչքավոր 10%–ը եկամուտներն աճել են ընդամենը 2 440 դրամով, երկրորդ 10%–ի մոտ` 5 470 դրամով և այդպես շարունակ։ Բնակչության միայն 40%–ի մոտ է եկամուտն ավելի շատ աճել, քան թանկացել է պարենային զամբյուղը, և միայն 10%–ի` ամենահարուստների մոտ, ավելի շատ, քան թանկացել է նվազագույն սպառողականը։
Նշենք, որ նվազագույն պարենային զամբյուղը հաշվարկվում է ամեն եռամսյակի կտրվածքով, դրա գնաճի ամսական հաշվարկի մեթոդաբանություն գոյություն չունի։ Այն ներառում է (օրական մեկ մարդու հաշվարկով)` 355 գրամ հաց և ձավարեղեն, 250 գրամ կարտոֆիլ, 100 գրամ միս, 200 գրամ կաթ, 10 գրամ կաթնաշոռ, 25 գրամ պանիր, 50 գրամ կենդանական և բուսական ճարպ, 300 գր բանջարեղեն, 200 գրամ միրգ, 50 գրամ շաքարավազ և կես ձու։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 16:46
В столице Турции состоялась церемония открытия мемориала Талаату-паше – одному из главных организаторов Геноцида армян.
-
2025-06-03 16:42
Я была рада принять участие в мероприятии по запуску сверхсовременного тренажёра стоимостью 3,4 миллиона долларов, который поможет обеспечить безопасную эксплуатацию АЭС. Об этом заявила посол США в Армении Кристина Квин.
-
2025-06-03 16:28
Член студенческого совета ЕГУ Оганес Шамрикян на своей странице в Facebook представил некоторые подробности вчерашней встречи с Николом Пашиняном и студентами ЕГУ.
-
2025-06-03 16:21
В основе обвинения азербайджанского суда против Рубена Варданяна заложена этническая нетерпимость, чреватая продолжением геополитической трагедии, считает российский политолог и регионовед, президент фонда «Петербургская политика» Михаил Виноградов.