Պուտին․ Զորահավաքի հետ կապված խնդիրները պետք է լուծել
Ռուսաստանում մասնակի զորահավաքի հետ կապված հարցերը շատ են, կարծես թե այդ ոլորտում տևական ժամանակ խնդիրներ են կուտակվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մասնակի զորահավաքի հարցում, ցավոք, բավականին խառնաշփոթ է։ Թեպետ, ցավոք, հաճախ խնդիրներ են լինում նաև այլ ուղղություններով։ Սակայն եթե չսկսեինք զբաղվել դրանով այնպես, ինչպես հիմա ենք անում, երբեք չէինք տեսնի այն խնդիրները, որոնք այնտեղ կուտակվում ու, կարծես թե, տևական ժամանակ էին կուտակվում», – ասել է Պուտինը ընտրված մարզպետների հետ հանդիպման ժամանակ։
Պետության ղեկավարը նշել է, որ այժմ լավ առիթ է` պարզելու բոլոր այդ խնդիրներն ու որոշում կայացնելու ՌԴ ԶՈւ–ի զարգացման ուղղությամբ։
«Դիմում եմ մարզերի բոլոր ղեկավարներին. պաշտպանության նախարարության բոլոր համապատասխան ստորաբաժանումների, զինկոմիսարիատների հետ ամեն ինչ պետք է ուշադիր վերլուծել, թարմացնել բազան և առաջարկներ ներկայացնել կապված նրա հետ, թե այսուհետ ինչպես պետք է կազմակերպվի այդ աշխատանքը մեր երկրում», – ասել է Պուտինը։
Նախագահը նշել է, որ սա վերաբերում է ռազմական կազմակերպության բոլոր բաղադրիչներին` հավելելով, որ այն ամենը, ինչ կապված է զորահավաքի հետ` համակարգային այս մեծ աշխատանքի բաղկացուցիչ մասերից մեկն է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.