ԿԽՄԿ-ն կշարունակի իր գործունեությունը Ուկրաինայում, բայց սահմանափակումներով
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է իր գործունեությունը Ուկրաինայում, սակայն սահմանափակումներով, որոնք կապված են անվտանգային իրավիճակի հետ։ Այդ մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով այսօր` ավելի վաղ, Ուկրաինայում ստեղծված անվտանգային իրավիճակը՝ ԿԽՄԿ թիմերը մի պահ դադարեցրել են իրենց տեղաշարժը, պատսպարվել են և շարունակել են տեղում աշխատել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԿԽՄԿ-ի մարդասիրական օգնության ամբողջական ժամանակացույցը կվերականգնվի, հենց անվտանգային իրավիճակը թույլ տա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ԱԽ նիստում հայտարարել էր, որ պաշտպանության նախարարության առաջարկով և գլխավոր շտաբի ծրագրով օդային, ծովային և ցամաքային տեղակայման մեծ հեռահարության բարձր ճշգրտության զենքով ինտենսիվ հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական կառավարման և կապի օբյեկտների։
ՌԴ նախագահը զգուշացրել է, որ եթե Ուկրաինան շարունակի ահաբեկչությունները ՌԴ տարածքում, պատասխանը կոշտ է լինելու և իր մասշտաբով համապատասխանելու է սպառնալիքի մակարդակին։
Պուտինը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպն անվանել է ահաբեկչություն, որի նպատակն է ոչնչացնել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ Կիևն իրեն դրել է ահաբեկչական խմբավորումների հետ մի շարքում, և ռեժիմի հանցագործությունները անպատասխան թողնելն ուղղակի անհնար է։
Բացի այդ, ըստ նախագահի, Ուկրաինայի հատուկ ծառայություններն արդեն իսկ երեք ահաբեկչական գործողություն են իրականացրել Կուրսկի ԱԷԿ–ի նկատմամբ ու փորձել են պայթյուն իրականացնել «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկում։
Ուկրաինական ԶԼՄ–ներն այսօր առավոտյան հայտնել են Կիևում և Կիևի մարզում տեղի ունեցած պայթյունների, ինչպես նաև Խարկովի, Օդեսայի, Դնեպրոպետրովսկի, Լվովի և Լվովի մարզի, Իվանո–Ֆրանկովսկի, Տերնոպոլի, Խմելնիցկու, Կոնոտոպի, Ռովենսկայայի և Պոլտավայի մարզերի հրթիռակոծության մասին։
Զելենսկու գրասենյակից էլ հայտնել են, որ հարվածներ են հասցվել Զապորոժիեի, Վինիցայի, Սումիի, Ժիտոմիրի էներգաօբյեկտներին։ Զելենսկին հայտարարել է, որ օդային տագնապը չի դադարում ամբողջ Ուկրաինայի տարածքում, հրթիռները թիրախներին են հասել։ Պայթյուններից հետո որոշ մարզեր հոսանքազրկվել են, չկա ջուր և լույս։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 17:33
Переговоры в Дубае? Мир или очередной самообман? Подобными вопросами на своей странице в Facebook задается член экс-правящей Республиканской партии Артак Закарян, комментируя сообщения о предстоящей в конце июля встрече Пашиняна и Алиева.
-
2025-07-03 17:31
Армения и Азербайджан долго враждовали, но в итоге нельзя исключать очевидного: как бы они не хотели, они были соседями, они ими и останутся. Никто не может изменить этого — такова их судьба, заявил Alpha News депутат ПАСЕ от Австрии Стефан Шеннах, говоря об предусловиях, которые выдвинул Баку для достижения мирного соглашения.
-
2025-07-03 17:30
Федеральный суд США приостановил реализацию одного из первых указов Дональда Трампа, направленного на ужесточение миграционной политики. Речь идет о подписанном в день инаугурации документе, которым президент запрещал просить убежище тем, кто пересекает границу с Мексикой. Судья Рэндольф Мосс постановил, что «президент превысил свои полномочия».
-
2025-07-03 17:27
Этот процесс Москве не удастся остановить никаким давлением, никакими запугиваниями и так далее. Об этом заявил экс-руководитель администрации президента Азербайджана Эльдар Намазов, передают местные СМИ.