Последние новости

Համացանցում հայտնվել է մի փաստաթուղթ, որը ենթադրաբար քննարկում են Երևանը, Բաքուն, Անկարան և Վաշինգտոնը

«Силовики» տելեգրամ ալիքը հրապարակել է մի փաստաթուղթ, որն, ըստ ալիքի, քննարկվել է 2022 թվականի սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում։ Ենթադրաբար, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպման ժամանակ։

Ըստ աղբյուրի, «այս փաստաթուղթը դարձել է նաև Պրահայում առանցքային խոսակցության թեմա՝ Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև»։

Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ կողմերը պարտավորվել են ձեռնարկել հետևյալ քայլերը.

Կողմերը պարտավորվել են կատարել հետևյալը.

• Կողմերի արտաքին գործերի նախարարները կսկեն ժամանակի մեջ սահմանափակված, փաստաթղթային հենքով (տեքստային) բանակցություններ՝ խաղաղության պայմանագիրը ավարտին հասցնելու նպատակով, մինչև օրացուցային տարվա վերջը

• Զուգահեռաբար խաղաղության շուրջ բանակցություններին Սահմանազատման կոմիտեի ներկայացուցիչները ավարտին կհասցնեն սահմանագծումը հայ-ադրբեջանական միջազգային սահմանի, մինչև օրացուցային տարվա վերջ:

• Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի Հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ - ի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: Ներկայացուցիչները կապահովեն իրենց քննարկումների թափանցիկությունը միջազգային հանրությանը: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանություն միջամտության, նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ- ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ:

• Կողմերը պարտավորվել են ներգրավված մնալ քննարկումների մեջ՝ որպեսզի հաստատվի Ադրբեջանը Նախիջևանին միացնող երթուղի՝ ներառելով փոխադարձ մուտք Հայաստանի համար՝ Ադրբեջանով:

• Մոտ օրերին բոլոր 2022 թվականի սեպտեմբերին բռնության ժամանակ ձերբակալվածներն ազատ կարձակվեն առանց որևէ նախապայմանի:

Որպես կողմերի մեջ քննարկումների կազմակերպիչ, Միացյալ Նահանգները՝

• նշեց, որ վստահում է կողմերին առ այն, որ բռնության վերսկսում տեղի չի ունենա և ակնկալում է, որ կողմերը կկենտրոնանան բանակցությունների առաջընթացի վրա և մինչև տարվա վերջ կեզրափակեն դրանք:

• առաջարկեց անհապաղ տրամադրել տեխնիկական օգնություն բազմամոդալ տրանսպորտային կապերի, սահմանների սահմանազատման և ականազերծման համար:

• առաջարկեց կրկին այս ձևաչափով հավաքվել մինչև տարվա վերջ՝ հաշվի առնելու և անդրադառնալու ցանկացած խոչընդոտի խաղաղության գործընթացի և առնչվող այլ քննարկումներին:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ