Ռյաբկով․ ՌԴ-ն ԱՄՆ-ին ու Եվրոպային զգուշացնում է անվերահսկելի էսկալացիայի վտանգի մասին
Մոսկվան Վաշինգտոնին և արևմտյան մյուս մայրաքաղաքներին զգուշացնում է անվերահսկելի էսկալացիայի վտանգի մասին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ արտգործփոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ ուղղակի բախումը Ռուսաստանի շահերից չի բխում։ Նախազգուշացնում ենք և հույս ունենք, որ Վաշինգտոնում և արևմտյան մյուս մայրաքաղաքներում կգիտակցեն վտանգը»,- ասել է Ռյաբկովը։
Նա ավելացրել է, որ Մոսկվայում ափսոսանքով նշում են, որ «Կիևին չդադարող լայնածավալ օգնությունը, դաշինքի երկրների տարածքում Ուկրաինայի զինված կազմավորումների անձնակազմի ուսուցումը, իրական ժամանակում հետախուզական, արբանյակային լուսանկարների տրամադրումը, ընդհուպ մինչև հրետանային հարվածների թիրախների սահմանումը և Ուկրաինայի ԶՈւ-ի գործողությունների պլանավորումը արևմտյան երկրներին ավելի ու ավելի է ներքաշում Կիևի ռեժիմի կողմից հակամարտության մեջ», մինչդեռ ԱՄՆ-ում ու Եվրոպայում տարբեր մակարդակի ղեկավարներից կոչեր են հնչում Ռուսաստանին մարտի դաշտում հարված հասցնելու մասին։
Ռյաբկովը նշել է, որ Ռուսաստանը ստիպված կլինի համարժեք հակազդեցություն ձեռնարկել, այդ թվում՝ ասիմետրիկ բնույթի:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.
-
2025-07-17 14:12
Правительство Армении окончательно рассчитается по расходам, связанным с фиктивным инвестором в железную дорогу Иран-Армения. Постановление об этом было принято на заседании правительства республики.
-
2025-07-17 14:11
Экспортерам армянского коньяка, пострадавшим из-за задержек транзита через территорию Грузии, предоставят отсрочку по выплатам кредитов на закупку винограда, взятым в 2022–2023 годах. Соответствующее постановление было принято на заседании правительства в четверг.