Բուրիչը Ադրբեջանից ճշգրիտ տեղեկություն է հայցել հայ ռազմագերիների գնդակահարության մասին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակ է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին` խնդրելով մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի առնչությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բուրիչի նամակը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում։
«Հաշվի առնելով վերջերս ստացված տագնապալի և սարսափելի հաղորդումները՝ ես պարտավոր եմ ձեր նախարարությունից պահանջել մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների մասին ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած միջոցառումների առնչությամբ»,- ասված է նամակում։
Բուրիչը հավելել է, որ հղում է անում վերջին տեսանյութերին, որոնք ենթադրաբար պարունակում են բռնությունների կադրեր հայ ռազմագերիների նկատմամբ, ներառյալ՝ արտադատական սպանությունները։
«Խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մանդատի համաձայն հետևողական է լինելու այս հարցում, որպեսզի երաշխավորի կազմակերպության ստանդարտների նկատմամբ ամբողջական հարգանքը»,- ասված է նամակում։
Բուրիչը հիշեցրել է իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև անհամաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Ձեր երկրի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության մակարդակով ուղիղ շփումները խոստումնալից են և պետք է շարունակվեն»,- նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 17:33
Переговоры в Дубае? Мир или очередной самообман? Подобными вопросами на своей странице в Facebook задается член экс-правящей Республиканской партии Артак Закарян, комментируя сообщения о предстоящей в конце июля встрече Пашиняна и Алиева.
-
2025-07-03 17:31
Армения и Азербайджан долго враждовали, но в итоге нельзя исключать очевидного: как бы они не хотели, они были соседями, они ими и останутся. Никто не может изменить этого — такова их судьба, заявил Alpha News депутат ПАСЕ от Австрии Стефан Шеннах, говоря об предусловиях, которые выдвинул Баку для достижения мирного соглашения.
-
2025-07-03 17:30
Федеральный суд США приостановил реализацию одного из первых указов Дональда Трампа, направленного на ужесточение миграционной политики. Речь идет о подписанном в день инаугурации документе, которым президент запрещал просить убежище тем, кто пересекает границу с Мексикой. Судья Рэндольф Мосс постановил, что «президент превысил свои полномочия».
-
2025-07-03 17:27
Этот процесс Москве не удастся остановить никаким давлением, никакими запугиваниями и так далее. Об этом заявил экс-руководитель администрации президента Азербайджана Эльдар Намазов, передают местные СМИ.