Լոս Անջելեսի քաղխորհրդի ղեկավարը հրաժարական է տվել հայերի մասին ռասիստական մեկնաբանություններից հետո
Նուրի Մարտինեսը լքել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնը ձայնագրության հրապարակումից հետո, որտեղ նա ռասիստական արտահայտություններ էր անում, այդ թվում՝ հայերի մասին, հայտնում է Zartonkmedia-ն։
2021 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած քաղաքային վերաբաշխման հանձնաժողովի կողմից առաջարկված քարտեզների վերաբերյալ զրույցին ներկա են եղել նաև խորհրդի անդամներ Գիլ Զեդիլոն, Քևին դե Լեոնը և Լոս Անջելեսի շրջանի Աշխատանքային ֆեդերացիայի նախագահ Ռոն Հերերան:
Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես են Մարտինեսը և դե Լեոնը վիրավորական արտահայտություններ անում մեկ այլ «սպիտակ խորհրդի անդամի» սևամորթ որդու հասցեին։ Դե Լեոնը երեխային համեմատում է «աքսեսուարի» հետ, իսկ Մարտինեսն առաջարկում է, որ նա արժանի է «ծեծի» և խորհրդի անդամ Բոնինի որդուն անվանում է «կապիկի նման»։
Մարտինեսը նաև Արենա Իբրանոսյանին՝ Փոլ Կրեկորյանի շտաբի նախկին ղեկավարին, անվանել է «մեկ հոնքով տղա», երբ նրանք քննարկել են ավագանու անդամ Կրեկորյանի ընտրատարածքը: Այնուհետև նա հարցրեց, թե ինչ է նրա ազգանունը, որից հետո խորհրդի անդամ Գիլ Զեդիլոն ծիծաղելով պատասխանել է․ «Ես գրազ եմ գալիս, որ այն ավարտվում է Յան-ով»:
Թեև Մարտինեսը խորհրդի ղեկավարի պաշտոնից հրաժարական է տվել ձայնագրության ի հայ գալուց ընդամենը 24 ժամ անց, սակայն չի ասել, թե կհրաժարվի խորհրդում իր աթոռից՝ չնայած իր և զրույցի մյուս մասնակիցների վրա աճող ճնշումներին։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.