ՅՈւՆԵՍԿՕ-ում ներկայացվել է Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները
Ադրբեջանը զգուշանում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները կարող են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ականատեսը դառնալ, այդ է պատճառը, որ խոչընդոտում է անկախ տեխնիկական առաքելության աշխատանքը։ Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Դեսպանը հույս է հայտնել, որ գլխավոր տնօրենը կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքների առաքելության ուղարկման ուղղությամբ։
Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է նաև սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Նա, մասնավորապես, ընդգծել է այս ծանր ժամանակահատվածում կրթության շարունակականության ապահովման կարևորությունը, որը պահանջում է ինչպես ազգային զգալի ռեսուրսների ներդրում, այնպես էլ՝ միջազգային հանրության ներգրավվածություն։
Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումների վրա, որոնք վկայում են ադրբեջանական հասարակությունում արմատացած հայատյացության ծայրահեղ բարձր մակարդակի մասին։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերի 172 դպրոցներում սովորող 24873 դպրոցական և 69 մանկապարտեզների 5808 նախադպրոցական տարիքի երեխաներ զրկվել են կրթության իրավունքից:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-27 19:38
В Армении бензин будут проверять не только при ввозе, но и на этапах транспортировки и реализации. Об этом сообщил председатель Комиссии по регулированию конкуренции и защите прав потребителей Гегам Геворкян.
-
2025-05-27 19:36
Президент Турции Реджеп Тайип Эрдоган 28 мая совершит визит в Азербайджан. Как передает АПА, об этом сообщил глава Управления делами администрации президента Турции Фахреттин Алтун.
-
2025-05-27 19:34
Генеральный секретарь Международного уголовного суда Освальдо Завала Гилера в Ереване на встрече с генпрокурором Анной Вардапетян заявил о "заметных усилиях" Армении по выполнению ею своих обязательства перед судом.
-
2025-05-27 19:30
Взвод авиагруппы 102-ой военной базы МО РФ в сопровождении нескольких российских офицеров, подполковника ВС Армении и руководства Россотрудничества в Ереване сегодня возложили цветы к колокольне архитектурно-исторического комплекса Сардарапат.