Գրիգոր ԲԵՔՄԵԶՅԱՆ․ ԳՈՒՑԵ ԻՄ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ԶԳԱՍՏԱՑՆԻ ԲԴԽ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՈՂՆԵՐԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից իմ հրաժարվելու որոշումը կապված է վերջին մի քանի ամիսների ընթացքում խորհրդում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Բեքմեզյանը։
Հարցին՝ իր հրաժարականը պայմանավորվա՞ծ է ԲԴԽ նախագահի պաշտոնում Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանին ընտրելով, խորհրդի նախկին անդամն ասաց, որ իր հրաժարականը ԲԴԽ նախագահի ընտրության հետ կապ չունի.
«Հասունացել էր, ես հասկացա, որ արդեն մեծամասնությունը, որի հետ ես կարող եմ համախոհ լինել և ինչ-որ բան փոխել՝ չկա։ Որոշեցի դուրս գալ և ավելի ազատ խոսել դատական իշխանության խնդիրների մասին։ Խորհուրդն ընտրել է նախագահ։ Մասնակցել եմ ընտրությանը, բայց չեմ ասի՝ ինչպես եմ քվեարկել, որովհետև քվեարկությունը փակ է եղել։ Ամեն դեպքում ընտրվել է, ընտրությունն էլ օրինական է»։
Անդրադառնալով Անդրեասյանի կողմից արված այն հայտարարությանը, թե Հայաստանում 40 կոռումպացված դատավոր կա, և հարցին՝ արդյո՞ք վտանգ չկա, որ նրա՝ ԲԴԽ նախագահ դառնալով մի շարք դատավորներ թիրախավորված են լինելու, Բեքմեզյանն արձագանքեց.
«Ես հույս ունեմ, որ ԲԴԽ-ն ամեն դեպքում զերծ կմնա որևէ ազդեցությունից։ Այսինքն՝ պարտադրված չի լինի ինչ-որ մեկի կամքով որոշումներ կայացնել։ Ինքս կհետևեմ այդ գործընթացներին։ Ես չեմ ուզում հիմա անուններ տալ, փակագծեր բացել, բայց անպայման կհետևեմ և կարծում եմ՝ որոշումների ընթացքը ցույց կտա՝ արդյո՞ք ԲԽԴ-ն ինչ-որ մեկի ազդեցության տակ է որոշում կայացնում, թե՞ ԲԴԽ-ն որպես անաչառ դատարան է գործում։ Մտավախություն միշտ կա, բայց հույս ունեմ, որ դա չի լինի։ Ես իմ դուրս գալով էլ նպատակ եմ ունեցել՝ կանխել այդ գործընթացները, որովհետև եթե ես ներսում լինեի և նման գործընթաց լիներ, ինձ համար դժվար կլիներ դրա մասին խոսել այնքան բաց, ինչքան բաց որ կարող եմ խոսել ԲԴԽ-ից դուրս»։
Անդրադառնալով Անդրեասյանի այն հայտարարությանը, թե խորհրդի մի քանի արդար անդամներ սպասում են իրեն, որպեսզի արդար ձայների քանակն ավելանա ևս մեկով, և հարցին՝ արդյո՞ք նման հայտարարություններով ԲԴԽ-ի հեղինակությանը հարված չի հասցվում, Բեքմեզյանն ասաց.
«Կարծում եմ՝ դա հարված էր, և այնտեղ գտնվող ԲԴԽ անդամները պետք է հարց տան Անդրեասյանին, թե ո՞մ նկատի ուներ արդար կամ անարդար ասելով։ Կարելի է ասել, որ ես անարդարներից մեկն եմ և դուրս եմ եկել և այլևս անարդար անդամ չկա, բայց կարծում եմ՝ ԲԴԽ անդամներն այդ հարցադրումը պետք է անեն»։
Բեքմեզյանի խոսքով՝ ԲԴԽ-ի անկախությունը վտանգված է. «Ես դրա համար էլ դուրս եկա։ Գուցե իմ դուրս գալը զգաստացնի ԲԴԽ անդամներին և խորհրդի անկախությունը վտանգողներին։ ԲԴԽ-ն սահմանադրական մարմին է և պետք է գործի օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում, վստահ լինելով, որ օրենքը պաշտպանում է իրեն անօրինական որևէ ոտնձգությունից։ Իմ կարծիքով՝ վերջին ժամանակահատվածում որոշ որոշումներ ԲԴԽ-ն կայացրել է ոչ այն անկախությամբ, որը պետք է կայացներ»։
Հարցին՝ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ արդյո՞ք քաղաքական ճնշումներ եղել են, խորհրդի նախկին անդամն ասաց. «Իմ նկատմամբ որևէ ճնշում երբևէ չի եղել։ Այս պահին չեմ ուզում ասել՝ ԲԴԽ անդամների նկատմամբ եղել է, թե՝ ոչ, որովհետև ունեմ կասկածներ, բայց անուններ չեմ կարող տալ, որովհետև ապացույցներ չունեմ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 11:39
Депутат армянского парламента от оппозиционной фракции "Честь имею" Тигран Абрамян считает, что Ереван и Баку могли согласовать вопрос вывода из Армении российской военной базы.
-
2025-05-19 11:15
Второй президент Армении Роберт Кочарян в интервью ряду армянских СМИ прокомментировал мирный договор между Арменией и Азербайджаном, который планируют подписать власти РА. По словам Кочаряна, никакого мирного договора не будет, это будет документ о Пашиняне и о том, как тот продолжит свои политические перспективы.
-
2025-05-19 11:10
Новости Армении- NEWS.am представляет полное интервью второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-05-19 11:07
Второй президент Армении Роберт Кочарян, проанализировав кадры встреч премьер-министра Никола Пашиняна в Албании, пришел к выводу, что между главой правительства и лидерами Турции и Азербайджана сформировались отношения "господин-слуга". Об этом Кочарян заявил в интервью армянским СМИ.