Последние новости

Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների հանդեպ

Փարիզի քաղաքային խորհուրդն այսօր միաձայն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

«Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական ագրեսիան որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»,– ասված է հաղորդագրությունում։

Նշված է նաև, որ Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ