Սթոլթենբերգ․ Հանգամանքները, որոնց դեպքում ՆԱՏՕ-ն ստիպված կլինի միջուկային զենք կիրառել, «ծայրահեղ անհավանական են»
Հանգամանքները, որոնց դեպքում ՆԱՏՕ-ն, հնարավոր է, ստիպված լինի միջուկային զենք կիրառել, «ծայրահեղ անհավանական են»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ հավելելով, որ Ռուսաստանի կողմից նման զենքի օգտագործումը «լուրջ հետևանքներ» կունենա։
«Եթե Ռուսաստանը միջուկային զենք կիրառեր Ուկրաինայի դեմ, լուրջ հետևանքներ կլինեին»,- ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Սթոլթենբերգը։
«Մենք չենք մանրամասնի, թե ինչպես արձագանքենք, բայց դա արմատապես կփոխի հակամարտության բնույթը։ Սա նշանակում է, որ շատ կարևոր գիծ է հատվելու»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի «միջուկային զսպման» հիմնական նպատակը «խաղաղության պահպանումն է» և «իր դաշնակիցների դեմ հարկադրանքը կանխարգելելը», և, հետևաբար, այն հանգամանքները, որոնց դեպքում դաշինքը կարող է միջուկային զենք կիրառել, «ծայրահեղ անհավանական են»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 11:09
Ускоренное формирование общих рынков энергоресурсов в ЕАЭС станет основой для равных условий экономической деятельности. Об этом вице-премьер Армении Мгер Григорян заявил на заседании Евразийского межправительственного совета в Кыргызстане.
-
2025-08-15 11:07
Представитель сборной Армении по боевому самбо Арман Аванесян (98 кг) завоевал золотую медаль на Всемирных играх 2025 в Китае. Об этом сообщает Федерация самбо Армении.
-
2025-08-15 11:05
В Чолпон-Ате (Кыргызстан) стартовало заседание Межправительственного совета Евразийского экономического союза (ЕАЭС).
-
2025-08-15 11:04
Сегодняшнее нелогичное решение Антикоррупционного суда показало, что в Армении нет правосудия. Но мы обязательно его восстановим. Об этом говорится в заявлении Совета по защите Самвела Карапетяна.