Սիմոնյան․ Խաղաղության պայմանագրում չի կարող Արցախի մասին որևէ պահանջ լինել
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում չի կարող Արցախի մասին որևէ պահանջ լինել։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելով ԼՂ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրում պետք է հիշատակում լինի Արցախի մասին:
«Ես չեմ կարծում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք խաղաղության պայմանագրում պետք է որևիցե նման հիշատակում լինի, որովհետև դա նախ կարող է հայելային պահանջ կամ ցանկություն առաջացնել, և երկրորդ` Հայաստանը երբևիցե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի ունեցել, և տարածքների մասին շեշտումը միայն կբարդացնի և գուցե առ ոչինչ դարձնի հնարավոր կնքվելիք պայմանագիրը»,– ասաց Սիմոնյանը։
Փոխարենը, նրա խոսքով, Հայաստանն Արցախին առաջարկում է ինքնուրույն հանդես գալ բոլոր միջազգային հարցերում, բայց Հայաստանն էլ պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցություններում։
«Եղել է առաջարկ, որտեղ Հայաստանն ու Արցախը առանձնացնելու տարբերակ է եղել, որտեղ Արցախը միայնակ պետք է մնար, մենք այդ տարբերակին չենք գնացել։ Մենք մեր հայրենակիցներին միայնակ չենք թողել երբևիցե»,– ասաց Սիմոնյանը։
Դիտարկմանը, թե Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում են, որ չեն պատրաստվում բանակցել Արցախի հետ ու արցախահայերին էլ դիտարկում են Ադրբեջանի քաղաքացիներ, ԱԺ նախագահը հակադարձեց, որ մինչ օր էլ եղել են հարցեր, որոնց շուրջ Ադրբեջանը բանակցել է հենց Արցախի իշխանությունների հետ։ «Իրենք շատ հարցերում գտնվում են Արցախի իշխանությունների հետ մշտական ուղիղ կապի մեջ։ Նույնիսկ լինում են դեպքեր, երբ Արցախի իշխանություններն այդ իմաստով ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք»,– ասաց Սիմոնյանը` հավելելով, որ Ադրբեջանից հնչող հայտարարությունները բնական են։
ԱԺ նախագահն այդ տրամաբանության մեջ բնական է համարում նաև արցախյան տեղանունները ադրբեջանական անվանումներով կոչելը։
Քանի դեռ չկա հստակ ստորագրված փաստաթուղթ, նրա կարծիքով, կողմերից յուրաքանչյուրն իր տեսակետն ու պատկերացումն է ներկայացնում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.