Շվեյցարացի պատգամավոր․ Ադրբեջանն ամբողջությամբ կրում է իրադարձությունների պատասխանատվությունը
Հայ-շվեյցարական բարեկամության խումբը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան։ Այս մասին հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-շվեյցարական բարեկամության խմբի անդամ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։ Հայաստանը, ըստ պատգամավորի, եվրոպական հանրության մաս է և ունի ընդհանուր արժեքներ։
«Մենք այստեղ ենք այս արժեքները պաշտպանելու համար: Մենք այստեղ ենք՝ դատապարտելու սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան, որն ուղղված էր Հայաստանի դեմ։ Մենք ականատես ենք եղել այս հանցագործությանը և ուզում ենք հայտարարել, որ Հայաստանի հետ ենք։ Մենք նույնպես ցանկանում ենք դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ Ադրբեջանն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում տեղի ունեցած իրադարձությունների համար»,-ասել է Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը։
Պատգամավորի խոսքով՝ Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խումբը ժամանել է հանրապետություն՝ հստակ մատնանշելու ագրեսորին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.