Ալիև․ Բաքուն իրեն իրավունք է վերապահում «համարժեք պատասխան» տալ
Բաքուն իրեն իրավունք է վերապահում «համարժեք պատասխան» տալ, եթե Հայաստանը «չկատարի» իր պարտավորությունները. Այս մասին Անկարայում կայացած գագաթաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը «կատարում է հռչակագրի բոլոր կետերը, այդ թվում՝ Հայաստանից Ղարաբաղ անարգել մուտքի ապահովումը»։ «Հայաստանը, մասնավորապես,չի ապահովում Ադրբեջանի հիմնական մասից անխոչընդոտ մուտքը դեպի Նախիջևան, ինչը նրա օրինական պարտավորությունն է, և դեռևս չի դուրս բերել հայկական զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»,-ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը «դեռ համբերություն է ցուցաբերում, բայց դա նույնպես անսահմանափակ չէ»։ «Եթե 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխան տալը»,-ասել է նա։
Ալիևը հավելել է, որ «Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն»։ «Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան ես հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև հակասություններ չի առաջացրել»,-ասել է Ալիևը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 10:35
Союз армян России проведет международную онлайн-конференцию в защиту Армянской апостольской церкви. Об этом заявил РИА Новости глава САР Ара Абрамян.
-
2025-07-16 10:33
Владелецу ГК «Ташир» Самвелу Карапетяну предъявили новое обвинение - в отмывании денег, якобы полученных в результате деятельности нескольких компаний. Об этом сообщает Совет по защите Карапетяна в соцсетях.
-
2025-07-16 10:33
На выездном политсобрании правящего "Гражданского договора", которое проходило 12 июля в Горисе, обсуждался в числе других и вопрос о возможном предоставлении автомобильной дороги, связывающей Азербайджан с Нахиджеваном. Об этом пишет в среду газета "Жоговурд".
-
2025-07-16 09:34
На горе Немрут, объекте Всемирного наследия ЮНЕСКО на территории современной Турции, ведутся работы по сохранению древних армянских каменных статуй. Об этом сообщает ermenihaber.am.