«Ժողովուրդ». ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԴԻՊԵԼ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած բողոքի ցույցերից հետո (որի ժամանակ արցախահայությունը տեղական կառավարությունից պահանջում էր ներկայացնել, թե ինչ է լինելու Արցախի ճակատագիրը, եթե հանկարծ Հայաստանի ղեկավարությունը որոշի «խաղաղության պայմանագիր» ստորագրել) Արցախի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը Երևան է եկել՝ պարզաբանումներ ստանալու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արցախյան պատվիրակությունն այստեղ գրկաբաց ընդունելության չի արժանացել: Մի քանի օր շարունակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել պատվիրակության ներկայացուցիչներին, չի պատասխանել անգամ հեռախոսազանգերին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ևս օրերով չի պատասխանել իր արցախցի պաշտոնակցի հեռախոսազանգերին։ Միայն նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ընդունեց Փաշինյանը: Ակնհայտ է, որ Փաշինյանն արցախցի պաշտոնյաներից կաշկանդվում է. հավանաբար նրանցից թաքցնելու բան ունի: Արցախի պաշտոնյաներին վերջապես՝ մի քանի օր անց՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, այնուհետև՝ Ռուսաստան կատարած այցից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է ընդունել, ինչպես նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նկատենք, որ Արցախի մեր հայրենակիցներն այստեղ՝ Երևանում, քանի օր շարունակ սպասել են, որ իրենց Հայաստանի գործընկերներից որևէ մեկը բարեհաճի ընդունել, սակայն չէր ստացվում: Սա թերևս հենց վերաբերմունք է Արցախի ու արցախահայության նկատմամբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 09:05
Ереванский Каскад — уникальное, не имеющее аналогов в архитектурном плане сооружение, созданное архитекторами Джимом Торосяном, Саркисом Гурзадяном и Асланом Мхитаряном.
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.
-
2025-05-19 05:49
В повестке Армении отсутствует вопрос о так называемом "Зангезурском коридоре". Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян, выступая на Форуме тегеранского диалога в рамках своего визита в Иран.