Հոսեյն Ամիր Աբդոլլահիան․ Իրանում տեղ չկա թավշյա կամ գունավոր հեղաշրջումների համար
Իրանում տեղ չկա թավշյա կամ գունավոր հեղաշրջումների համար։ Այս մասին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նա դատապարտել է Արևմուտքին՝ ԱՄՆ-ում և Կանադայում ոստիկանական դաժանությունների նկատմամբ անգործության համար։
Մեկնաբանելով Իրանում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ արտգործնախարարն ասել է. «Մահսա Ամինիի մահը ցավալի է։ Այս կապակցությամբ դատաբժշկական կազմակերպությունը՝ զգալի թվով բժիշկ-մասնագետների և փորձագետների հովանավորությամբ, ներկայացրել է ճշգրիտ և գիտական զեկույց։ Մինչդեռ դատաքննությունն ընթանում է։ Իհարկե, այս դեպքը պատրվակ է որոշ արևմտյան պաշտոնյաների համար։ Հարցն այն է, թե ինչ է արել Արևմուտքը՝ Կանադայում և ԱՄՆ-ում ոստիկանների կողմից կանանց և երեխաների սպանությունների հարյուրավոր դեպքերը հետաքննելու համար»,-նշել է նա։
Աբդոլլահիանի խոսքով՝ Իրանը վայելում է ժողովրդի հզոր աջակցությունը։ «Իրանում տեղ չկա գունավոր կամ թավշյա պետական հեղաշրջման համար։ Իրանը տարածաշրջանում կայունության և խաղաղության խարիսխն է»,-հավելել է նա։
Իր հերթին, Բորելը նշել է, որ գոհ է ԳՀՀԾ-ի վերականգնման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացից և ընդգծել է Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության կարևորությունը: Նա Իրան-ԱՄՆ գերիների փոխանակումն անվանել է քայլ առաջ՝ համաձայնության հասնելու ջանքերում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.