Սպիտակ տուն․ ԱՄՆ-ն «ագրեսիվորեն» պաշտպանում է Իրանում բողոքի ակցիաները
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «ագրեսիվ քայլեր է ձեռնարկում»՝ ուղղված Իրանում ցուցարարների աջակցությանը, հայտնում է CNN-ը։
«Մենք ձեռնարկում ենք մի շարք ագրեսիվ քայլեր՝ ուղղված Իրանում ցուցարարների աջակցությանը։ Առաջին հերթին մենք ձգտում ենք պատասխանատվության ենթարկել իրանական կառավարության դաժան պաշտոնյաներին, որոնք բռնաճնշումների են ենթարկում ցուցարարներին, կազմակերպում են նրանց ծեծերն ու սպանությունները»,- ասել է Սալիվանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն, ամերիկյան վարչակազմը դեմ է դրանց մասնակիցների նկատմամբ բռնության կիրառմանը։
Իրանում զանգվածային բողոքի ցույցերը բռնկվեցին սեպտեմբերին, երբ կանայք փողոց դուրս եկան 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, որն, իբր, մահացել էր սրտի կաթվածից՝ բարոյականության ոստիկանության կողմից բերման ենթարկվելուց հետո: Ականատեսները վստահ են, որ Ամինին ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել ոչ կիպ հագած հիջաբի պատճառով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 17:40
Водитель автомобиля открыл огонь по полицейским в Махачкале, сообщил глава Дагестана Сергей Меликов.
-
2025-05-05 17:38
Певец, музыкант и танцор Левон Хозян (Levon Khozian) и его группа Il Cello стали победителями французского The Voice, сообщает посольство Франции в Армении.
-
2025-05-05 17:32
Министр иностранных дел России Сергей Лавров в ближайшее время посетит Армению. Об этом на запрос Новости Армении – NEWS.am ответили в Министерстве иностранных дел РА.
-
2025-05-05 17:29
Российский посол в Азербайджане Михаил Евдокимов заявил, что компании из РФ активно интересуются участием в восстановлении Карабаха. Об этом сообщает издание Minval Politika.