Վահե Հովհաննիսյան․ Աղետը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթների ընթացքում
Մենք շատ մոտ ենք նրան, որպեսզի դառնանք ՌԴ, Իրանի և Արևմուտքի միջև բախումների էպիկենտրոնը և ժամանակը շատ արագ է մոտենում: Խոսքը մի քանի շաբաթների մասին է: Իրավիճակից պետք է գրագետ դուրս գալ, հակառակ դեպքում կհայտնվենք մեկ այլ լուրջ խնդրի առաջ, որի դեպքում հնարավոր է ոչ մեկի պետք չլինենք, իսկ ՌԴ-ն, Իրանը և Արևմուտքը մեզ ոչ հուսալի գործընկեր կհամարեն: Հոկտեմբերի 17-ին կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։
«Այդ դեպքում մենք միայնակ կմնանք Ադրբեջանի և Թուրքիայի առջև: Վստահ չեմ, որ Հայաստանի իշխանությունները փակ աշխատասենյակներում այդ հարցերը քննարկում են», – ընդգծեց նա:
Փորձագետը նշեց, որ Հայաստանում իշխանությունը միայն մեկ մարդու հետ է կապված, ով անգամ իր ամենամոտ թիմակիցների հետ չի կիսվում բանակցային գործընթացի նրբություններով:
«Եվ այդ մարդը որոշում է 3 միլիոն մարդու ճակատագիրը, ինչպես նաև ապագա սերունդների: Մենք չգիտենք ինչ և որտեղ է այդ մարդը խոստացել: Հարկավոր է ուժեղացնել ճնշումը, ստիպել, որպեսզի նա պատմի: Դրա համար կա ընդդիմություն, որը պետք է աշխատի պետական ինստիտուտների հետ: Այս արատավոր երևույթը պետք է կոտրել, պետք է մի կողմ թողնել բոլոր վիրավորանքները», –հավելեց Հովհաննիսյանը:
Նա կարծում է, որ նոյմեբերի 9-ից հետո Կովկասում նոր իրողություն է ձևավորվել, պետք է սկսվեր անվտանգության նոր ճարտարապետության կառուցումը:
«Բոլորը դադար են վերցրել և յուրաքանչյուր երկիր, բացի Հայաստանից, ձևակերպել է իր նպատակները: Դրա համար մենք հայտնվել ենք այս իրավիճակում, մյուս երկրների շահերի միջև, որոնցից յուրաքանչյուրը մեզանից ինչ-որ բան է ուզում: Եթե մենք ձևակերպեինք մեր նպատակները, ապա մեր դաշնակիցները մեզ կօգնեին: Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում իշխանափոխությունը կարևոր էր Երևանի նոր դիրքորոշումը տարածաշրջանում նոր ճարտարապետության ձևավորման գործընթացում ներկայացնելու առումով։ Մենք պետք է ձևավորենք մեր հայեցակարգը և գործընկերների հետ հարաբերություններ հաստատենք ելնելով մեր շահերից: Իշխանությունները սակայն ոչինչ չեն անում», –ասաց նախկին պատգամավորը:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում պետք է շտապ նոր հակաճգնաժամային հասարակա-քաղաքական ալիք ձևավորվի, նոր միավոր, ինչը կբարձրացնի ժողովրդի հետ երկխոսության արդյունավետությունը:
«Աղետը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթների ընթացքում, այդ ընթացքում կարող է պատմական որոշում ընդունվել:
Աղետը կայանում է նրանում, որ ադրբեջանական զորքերը կարող են մտնել Հայասատանի տարածք և ոչ մի տեղ գրված չէ, թե որտեղ նրանք կարող են կանգ առնել:
Ինչպե՞ս ենք մենք այդ դեպքում գործելու Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճման և մի երկրի հետ ոչ հուսալի հարաբերությունների ֆոնին, որի զինված ուժերը գտնվում են այստեղ: Միակ զսպող գործոնները ՌԴ-ն և Իրանն են: Արևմուտքի գործողությունները սովորաբար տեղի են ունենում աղետից հետո, սակայն դա չի չեղարկում ակտիվ աշխատանքային հարաբերություններիի անհրաժեշտությունը», – եզրափակեց Հովհաննիսյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.
-
2025-05-19 05:49
В повестке Армении отсутствует вопрос о так называемом "Зангезурском коридоре". Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян, выступая на Форуме тегеранского диалога в рамках своего визита в Иран.
-
2025-05-19 05:46
Иран не позволит врагам подорвать его стратегические отношения с Арменией, заявил секретарь Высшего совета национальной безопасности Ирана Али Акбар Ахмадиан. На встрече с секретарем Совета Безопасности Армении Арменом Григоряном, состоявшейся в воскресенье в Тегеране, Ахмадиан заявил, что стратегические отношения и тесное сотрудничество между Ираном и Арменией во всех областях будут способствовать региональному миру и стабильности, передает Tasnim.