«Փաստ». ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՇԱՏ ՎԱՏ ԵՆ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ԵՐԵՎԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՆ
«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Երևանում էր Արցախի քաղաքական ղեկավարությունը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Նրանք տևական ժամանակ փորձում էին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, և մի քանի օր սպասելուց հետո այդ հանդիպումը տեղի ունեցավ։
«Փաստ» թերթի տեղեկություններով, արցախցիները շատ վատ են վերաբերվել այդ այցին, որովհետև շատերը տպավորություն ունեն, որ Հարությունյանը նման այցեր իրականացնում է զուտ Փաշինյանին հերթական անգամ սիրաշահելու և քծնելու նպատակով։
Բանն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, Արցախում բոլորի համար ակնհայտ է, որ Փաշինյանը հանձնում է Արցախը, բայց Հարությունյանը, կարծես թե, չի շտապում որևէ քայլ անել։ Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Հարությունյանը փորձում է արհեստական դրական ազդակներ ապահովել։
Թերթի տեղեկություններով, արցախյան պատվիրակները Երևանից բավականին հիասթափված են վերադարձել. նրանք հստակ գիտակցում են, որ շատ բաներ Փաշինյանն ակնհայտ ստել է և հերթական մանիպուլյացիան արել, իսկ այն, ինչ փոխանցել է, շատ վատատեսական դիտարկումներ են եղել՝ մասնավորաբար, հայտարարելով, որ իրենից կախված այլևս ոչ մի բան չկա։ Ի դեպ, թերթի արցախյան աղբյուրը փոխանցում է, որ առաջիկայում չի բացառվում՝ Արցախում զանգվածային հանրահավաքների նոր ալիք սկսվի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.