Հայաստանը Հնդկաստանին ռեակտիվ համազարկային կրակի համակարգերի մատակարարման պատվեր է տվել
Հայաստանը հնդկական «Solar group» ռազմաարդյունաբերական ընկերությանը «Pinaka» ռեակտիվ համազարկային կրակի համակարգերի մատակարարման պատվեր է տվել։ Այս մասին հայտնել է ընկերության նախագահ Սաթյանարայան Նուվալը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով` հնդկական կողմը այդ պատվերը պետք է կատարի երկու տարվա ընթացքում։
«Pinaka-ի արդիականացված հրթիռային համակարգի պիտանելիությունն ու հեռահարությունը ավելի երկար է, քան նախորդ տարբերակինը, բայց գինը գրեթե նույնն է»,– ասել է նա։
Նուվալը հավելել է, որ «Pinaka» ռեակտիվ համազարկային կրակի համակարգերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Նիգերիան և Ինդոնեզիան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին The Economic Times պարբերականը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».