Քերոբյանը վտանգ չի տեսնում․ Այնպես չէ, որ ով 150 հազար դոլար ներդնի ու դիմի՝ քաղաքացիություն կստանա
Հայաստանում չեն լինի չափից ավելի շատ երկքաղաքացիներ, որոնք կունենան և՛ Հայաստանի և՛ Թուրքիայի քաղաքացիություն։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով կառավարության առաջարկած այն նախագծին, ըստ որի՝ Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։
«Խոսքը չի գնում այն մասին, որ ով դիմի՝ կստանա։ Բնականաբար, անհրաժեշտ ընթացակարգերը թե’ ոստիկանության, թե’ Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարվելու են։ Կարծում եմ, որ այդ հարցերը, այդ մակարդակում ամբողջությամբ կչեզոքացվեն»,- ասաց Քերոբյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք մտավախություն չկա, որ այդ ներդրումները հնարավոր է անեն Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացիները։
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյո՞ք կբացառվի վերոհիշյալը, նախարարը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ կբացառվի, բայց հիշենք, որ Թուրքիայում էլ կան շատ հայեր, վստահ եմ, որ կչեզոքացվեն ցանկացած կասկածելի կամ վտանգավոր դեպքեր»։
Նախարարի խոսքով, օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսված են Հայաստանում. մասնավոր անձանց կողմից կատարվող ներդրումները խրախուսվում են նույնքան, որքան, օրինակ, մեծ ընկերությունների կողմից կատարվողները։
Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսության մեջ 150 000 դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.