Մտադի՞ր ենք արդյոք ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին. Բուայեն` կառավարությանը
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն այսօր հակիրճ ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում, ուր ժամանել էր երկրի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: Վալերի Բուայեն ելույթի տեսագրությունը հրապարակել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ այն ուղեկցելով հետևյալ հրապարակմամբ։
«Հայաստանը մեր, մեր քաղաքակրթության և մշակույթի, մեր համոզմունքների մի մասն է։ Այն պատնեշ է թուրքական էքսպանսիոնիզմի ճանապարհին։ Հայերը միայն մի բան են խնդրում՝ իրենց ճակատագիրը տնօրինելու ժողովրդի իրավունքը։ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումից հրաժարվելը հավասարազոր է հայերի էթնիկ զտումներին»:
Ինչ վերաբերում է բուն ելույթին, ապա սենատորը ներկայացրել է սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի մանրամասները։ Բուայեն նշում է, որ չնայած համաշխարհային հանրության գրեթե լիակատար անտարբերությանը, պետք է գիտակցել, որ սա ևս մեկ պատերազմ է Եվրոպայի դռների մոտ, և այն ուղղված է տարածքների գրավմանն ու բնակչության արտաքսմանը հայրենի հողից:
Նա հիշեցնում է, որ Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են մի շարք ռազմական հանցագործություններով, ինչպիսիք են խոշտանգումները, բռնաբարությունները, ծաղրը և այլն:
Դա ցեղասպան տրամաբանություն է` այդ պետական մակարդակով հայատյացությունը, ռասիզմը, որն Ադրբեջանում կիրառվում է Թուրքիայի աջակցությամբ, սենատորի պնդմամբ` չի դադարի ։ Նա մեջբերել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «այդ շներին որսալու» մասին մեջբերումը (նկատի ուներ հայերին)։
Այնուհետև սենատորը դիմել է նախարար Կոլոննային՝ հարցնելով, թե կոնկրետ ինչ միջոցներ է մտադիր ձեռնարկել Ֆրանսիայի կառավարությունը, որպեսզի «այդ բազմաչարչար երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, չվերանա երկրի երեսից»:
«Ինչպե՞ս, տիկի՛ն նախարար, ինչպե՞ս հավատալ Եվրոպային, որը մի կողմից իր առաքելությունն է ուղարկում այնտեղ, իսկ մյուս կողմից ուժեղացնում է գործընկերությունը Ադրբեջանի հետ, հատկապես էներգետիկայի ոլորտում»,- հարցնում է Բուայեն`հիշեցնելով ԵՄ-ի և Բաքվի միջև կնքված «գազային գործարքի» մասին, որի ստորագրման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նախագահ Ալիևին «վստահելի գործընկեր» էր անվանել։
Իր հուզական խոսքում սենատորը նաև հարց է տալիս, թե արդյոք այդ գազն արժե «հայերի արյանը» և պնդում է, որ պետք է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության դեմ։
«Մենք մտադի՞ր ենք արդյոք ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, արդյոք մենք զենք կուղարկենք նրան։ Ինչո՞ւ մենք նրա համար չենք անում այն, ինչ անում ենք Մալիի համար: Կհրաժարվե՞նք արդյոք այդ գազից։ Պատժամիջոցներից հրաժարվելը հավասարազոր է էթնիկ զտումների թույլտվություն տալուն, քանի որ, ցավոք, հերթական ցեղասպանությունը կարող է «վերջնական լուծում» լինել Հայաստանի համար»,-հայտարարել է սենատոր Բուայեն։
Իր խոսքի վերջում նա գործելու կոչ է արել Կատրին Կոլոննային։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 14:57
Армянские военные в качестве наблюдателей примут участие в учениях НАТО Agile Spirit 2025, которые пройдут с 25 июля по 6 августа в Грузии. Об этом сообщает 1tv.ge.
-
2025-07-15 14:55
Великобритания назначила нового посла в Армении. Об этом сообщается на официальном сайте правительства Соединенного Королевства.
-
2025-07-15 14:50
В Ереване проходит официальная церемония открытия XII Всеармянского молодежного и студенческого слета АРФ «Дашнакцутюн».
-
2025-07-15 14:43
Отношения между Россией и Азербайджаном резко обострились. Недавно в Екатеринбурге были арестованы азербайджанцы в рамках расследования преступлений, совершённых 25 лет назад. Два подозреваемых скончались в СИЗО, остальные были жестоко избиты. Азербайджан жёстко отреагировал: отменил мероприятия, посвящённые русской культуре, провёл обыски в офисе агентства Sputnik и арестовал российских программистов. На российском государственном телевидении прозвучали угрозы «взять Баку за три дня».