Աբդոլլահիան․ Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը
Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում։ Այս մասին Երևան ժամանելուց հետո հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, գրում է Mehr-ը։
Վերջինս քաղաքական և խորհրդարանական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Երևան։
«Մենք ակնկալում ենք երկարաժամկետ համագործակցություն երկու երկրների միջև, և այս այցի ընթացքում փաստաթուղթ կկազմվի։ Մենք դեմ ենք այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում»,-հավելել է նա։
Նա գոհունակություն է հայտնել Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների առնչությամբ, որն անցյալ տարվա համեմատ աճել է ավելի քան 43 տոկոսով։
Ամիր Աբդոլլահիանը Երևանում է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հրավերով։ Նա հանդիպումներ կունենա Հայաստանի մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վաղը Իրանի և Հայաստանի արտգործնախարարները կմասնակցեն Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.