Հաագայի դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է պաշտպանել սեպտեմբերին գերեվարված հայերին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել 2022թ–ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերևարված հայ գերիներին։
Հաագայի դատարանն այս որոշումն ընդունվել է 2022թ–ի հոկտեմբերի 7-ին` ի պատասխան Հայաստանի խնդրանքի, որով հայկական կողմը պահանջել էր փոփոխություններ կատարել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով» դեռ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի մասին նախորդ որոշման մեջ։
Ինչպես հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, հոկտեմբերի 12-ի որոշմամբ Արդարադատության միջազգային դատարանն արձանագրել է, 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումից հետո Ադրբեջանը հայ գերիների նկատմամբ շարունակում է նույն քաղաքականությունը, որի հետևանքով էթնիկ հայերը «շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջև»։
Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ դատարանն արդեն պարտավորեցրել էր Ադրբեջանին պաշտպանել 2020 թվականի հակամարտության հետևանքով գերեվարված մարդկանց։ Այժմ այդ պահանջում ներառվել են նաև 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման ժամանակ գերեվարվածները։
«Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին խստորեն հետևել և արդյունավետ կերպով կատարել դատարանի որոշումները, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով անհետ կորած 29 հայերի առնչությամբ»,– ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Հայաստանը նաև պահանջում է, որ Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի հայ ռազմագերիների և այլ կալանավորների նկատմամբ իրականացված բոլոր վայրագությունների համար՝ համաձայն դատարանի երկու` 2021 և 2022թթ–ի որոշումների։
Հիշեցնենք` սեպտեմբերի 16–ին Հայաստանը դիմում էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, քանի որ հայկական կողմի տվյալներով ու համացանցում հասանելի տեսանյութերից դատելով՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանում 10-ից ավելի գերեվարված անձինք կան։
Հայաստանը պահանջել էր պարտավորեցնել Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել գերիների որպիսության մասին, ինչպես նաև ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց համար պահման պայմաններ ապահովել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.