Այն հետաքննող դեր չի ունենա․ ինչո՞վ է զբաղվելու ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում
Եվրամիության դիտորդական առաքելության պատասխանատվության գոտին կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմը։ Տեղեկանում ենք Եվրամիության պաշտոնական կայքէջից, որտեղ ներկայացվել են այս առաքելության վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԵՄ-ի նման մոնիթորինգային ներուժ նաև Ադրբեջանում է ծավալվելու, ԵՄ-ից հստակեցնում են՝ ոչ, դիտորդական առաքելությունը միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում է տեղակայվելու։ Հիմնական նպատակն է աջակցել երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը՝ դիտարկելով հրադադարի ռեժիմի պահպանումը։
Եվ այսպես, ԵՄ դիտորդական ներուժը ռազմական առաքելություն չէ, այլ միայն քաղաքացիական։
Հայաստանում ԵՄ-ի մոնիթորինգային ներուժը տեղեկություններ կտրամադրի Հայաստանի և Ադրբեջանի սահմանային շրջաններում ռազմական իրավիճակին և հրադադարին առնչվող իրադարձությունների զարգացման մասին։ Դա թույլ կտա ԵՄ - ին ավելի արդյունավետ աջակցել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ Նշվում է, որ դիտորդները տեղեկատվություն կտրամադրեն նաև սահմանի երկայնքով մարդու իրավունքների հետ կապված իրադարձությունների վերաբերյալ։ Շեշտվում է՝ դիտորդները հետաքննության մեջ դեր չեն ունենա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք դիտորդների ներուժը թույլ կտա հետևություններ անել, թե որ կողմն է սեպտեմբերի 13-ին սկսել էսկալացիան և խորհուրդներ տալ՝ ինչ քայլեր ձեռնարկել նման զարգացումները կանխելու համար, ԵՄ-ն պարզաբանում է՝ առաքելությունն իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին է փոխանցելու, սակայն քաղաքական բնույթի եզրակացություններ չի անելու։
Համագործակցու՞մ են արդյոք ԵՄ մոնիթորինգային ու ԵԱՀԿ գնահատման առաքելությունները։ ԵՄ-ից պարզաբանում են՝ սրանք առանձին առաքելություններ են՝ երկու տարբեր մանդատներով։ ԵՄ-ի մոնիթորինգային առաքելությունը կապ կպահպանի բոլոր համապատասխան միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ։ Ոչ մի համընկնում չկա ԵՄ մոնիթորինգի առաքելության և ԵԱՀԿ-ի կողմից գործադրվող ջանքերի միջև։
Հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները պաշտոնապես հաստատել են 40 դիտորդների գործուղումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։ ԵՄ դիվանագիտության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով ԵՄ մինչև 40 փորձագետների մոնիթորինգային առաքելությունը նպատակաուղղված է անկայունության պայմաններում վստահության միջոցների կառուցմանը։
Հավելենք, որ հոկտեմբերի 14-ին Երևան է ժամանել Եվրամիության տեխնիկական պատվիրակությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին մոնիթորինգի առաքելության աշխատանքները նախապատրաստելու նպատակով:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Երևանն իր համաձայնությունն էր տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 09:27
Ребенок скончался в ереванской больнице "Мурацан". Родные обвиняют в трагедии врача, в больнице же заявляют, что малыш к ним поступил уже в крайне тяжелом состоянии.
-
2025-05-30 09:26
Состав российской делегации на переговорах по Украине 2 июня останется тем же, что и был 16 мая, заявила официальный представитель МИД Мария Захарова.
-
2025-05-30 09:24
Тарифы на электроэнергию солнечных станций и малых ГЭС в Армении практически не изменятся до 1 июля 2026 года — колебания не превысят долей процента.
-
2025-05-30 09:22
Лицензию компании "Электросети Армении" продлили до 1 февраля 2029 года. Решение было принято в четверг на заседании Комиссии по регулированию общественных услуг Армении.