Երևանում կայանալիք սփյուռքի համաժողովին Ռուսաստանի հայերի միությունը հրավիրված չէ
Հոկտեմբերի 28-31-ը Երևանում կայանալիք սփյուռքի համաժողովին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հրավիրված չէ։ Այս մասին նա տեղեկացրեց Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Եթե հրավիրեին, մեծ սիրով կմասնակցեի։ Ասում են` իմ «ինադու» չեն հրավիրել, ես էլ պատասխանում եմ` կլինի՞, ինձ «ինադու» ճանապարհ կառուցեք, երկիր զարգացնեք, խնդիրները լուծեք։ Պետության իշխանությունն այդպիսին չպետք է լինի»,– ասաց Արա Աբրահամյանը։
ՌԴ հայերի միության նախագահն առաջարկ ունի` ունենալ սփյուռքին նվիրված օր, որը կհամախմբի սփյուռքահայերին` կգան Հայաստան, կշփվեն, կարծիքներ փոխանակեն թե՛ ժողովրդի հետ, և թե՛ իշխանությունների։
«Այսօր ճիշտ հակառակն է։ Այսօր սփյուռքը և Հայաստանը լրիվ տարբեր ուղղություններով են աշխատում, կապ չկա։ Մանավանդ վերջին տարիներին կապը կտրվել է սփյուռքի հետ»,–ասաց Աբրահամյանը։
Աբրահամյանը պատմեց, որ 2018 թվականից հետո առիթ ունեցել է հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նաև այլ պաշտոնյաների հետ, հայ համայնքի հետ կապված հարցեր են քննարկել, ներկայացրել է առաջարկներ, որոնց, սակայն, որևէ ընթացք չի տրվել։
Նրա խոսքով` ամեն ինչ Հայաստանում այլ կերպ կլիներ, եթե գործող իշխանությունները չլինեին երկրի ղեկին։
Անդրադառնալով Հայաստանի կողմից վարվող արտաքին բազմավեկտոր քաղաքականությանը` ՌԴ հայերի միության նախագահը նշեց.
«Մենք մեծ սփյուռք ունենք, և Հայաստանը, որպես փոքր երկիր, պետք է համագործակցի բոլոր երկրների հետ, սակայն մենք պետք է որոշում կայացնենք` որտեղ ենք։ Ասում են` Եվրոպա, Ամերիկա... ո՞վ է ասում՝ իրենց հետ չաշխատենք: Երբևէ չի եղել դեպք, որ ՌԴ-ն ասի՝ մենք դեմ ենք ՀՀ-ի բարեկամությանը որևէ երկրի հետ, բայց մենք չենք կարող երկու մարդ դառնալ. մենք ունենք պայմանագիր ՌԴ-ի հետ...»։
Աբրահամյանը նաև հիշեցրեց, որ ՌԴ-ում այս պահին շուրջ 3 միլիոն հայ է ապրում, և Հայաստան Ռուսաստանից հսկայական գումար է մտնում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.