Последние новости

Թուրքիան նոր ռազմաբազաներ կստեղծի Սիրիայում

Թուրքիան նախատեսում է ևս երկու ռազմաբազա հիմնել Սիրիայի հյուսիսային Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Տեղեկությունը հայտնում է Mehr-ը։

Ծրագրվում է երկու ռազմակայան տեղակայել Հալեպի հյուսիսային շրջանները Իդլիբ նահանգի հետ կապող անցակետերի մոտ։ Թուրքական ուժերը տեղակայված են այն վայրում, որտեղ պետք է կառուցվեն երկու շտաբները, սակայն շինարարությունը դեռևս չի սկսվել։

Անցած 10 օրվա ընթացքում սրվել են բախումները Ալ Նուսրա ահաբեկչական խմբավորման և Թուրքիայի աջակցությունը վայելող Երրորդ լեգեոն զինված խմբավորման միջև։

Սիրիայում ահաբեկչական խմբավորումների բախումների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 58 մարդ, այդ թվում՝ 10 խաղաղ բնակիչ։

Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորումները վերահսկում են Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսային սահմանը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ