Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 16 գործ ներկայացվել է դատարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի 2022 թվականի հաղորդակցության գործողությունների ծրագրի շրջանակում պատրաստած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին հոլովակը:
Հոլովակում նշվում է, որ 2022-ին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում իրականացվել է շուրջ 350 ուսումնասիրություն:
2020-2021 թվականներին կատարվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 279 ուսումնասիրություն: Գլխավոր դատախազության կողմից 90 միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանբանկային, վարկային, ապահովագրական, առևտրային, նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով: 2022-ի առաջին կիասամյակում կատարվել է ևս 61 ուսումնասիրություն:
2021-2022 թվականներին ներկայացված միջնորդություններից բավարարվել է 185-ը: Նույն ժամանակաշրջանում 36 ուսումնասիրության շրջանակում դատարան են ներկայացվել հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմումներ: Դրանք բավարարվել են և որոշումներն ուղարկվել են Դատական հարկադիր կատարման: Արդյունքում համապատասխան անձանց գույքերի վրա դրվել է արգելանք: Երևանի առաջին ատյանի դատարան են ներկայացվել 16 հայցադիմումներ, որոնցով բռնագանձման են ենթակա 210 շարժական ու անշարժ գույք, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 48 մլրդ դրամ: Բռնագանձման ենթակա գումարի ժափը մոտ 42 մլրդ դրամ է:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.