Последние новости

Մակրոն․ Ուկրաինայի հակամարտությունը չպետք է ստիպի մոռանալ Հայաստանի և այլ երկրների մասին

Ուկրաինայի հակամարտությունը չպետք է ստիպի աշխարհին մոռանալ այլ պատերազմների մասին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Հռոմում Սուրբ Էգիդիոյի համայնքի (Sant ' Egidius) «Խաղաղության ճիչը՝ կրոնն ու մշակույթը երկխոսության մեջ» համաժողովում։

«Այս պատերազմը (Ուկրաինայում) ներխուժում է մեր Եվրոպա, ցնցում, փոխում մեր կյանքը։ Բայց ես չեմ ուզում, որ այն ստիպի մեզ մոռանալ այլ պատերազմների մասին: Օրինակ՝ պատերազմը Կովկասում, այն, ինչ տեղի է ունենում հայ ժողովրդի հետ, պատերազմը Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր և Միջին Արևելքում։ Մի կողմից կա ագրեսիայի զոհ դարձած ժողովուրդ, մյուս կողմից՝ առաջնորդներ, որոնք որոշել են հարձակվել, ներխուժել և նվաստացնել։ Եվ այս իրավիճակում մի կողմ մնալ, մտածել, որ կարելի է չեզոքություն պահպանել, նշանակում է ընդունել, որ «ուժի օրենքը» համընդհանուր է դառնում», - մասնավորապես ասել է Մակրոնը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ